Հոմեր Վանյան
Հոմեր Ռուբենի Վանյան (նոյեմբերի 8, 1938, Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2018, Ստեփանակերտ[1]), բանասեր, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ (1991), ԼՂԻՄ (1991) և Արցախի ժուռնալիստների միությունների անդամ[2][3][4]։
Հոմեր Վանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1938 |
Ծննդավայր | Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 12, 2018 (79 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1963) |
Մասնագիտություն | բանասեր, թարգմանիչ և լրագրող |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը և ստացել պատմության, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում (1963)։
Աշխատել է Մարտակերտի ՄՏԿ-ում (1956-1958), Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ, Կուսապատ և Մարաղա գյուղերի դպրոցներում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (1963-1964), Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի 8-ամյա դպրոցում (1964-1965), ԼՂԻՄ պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող, ավագ գիտաշխատող (1965-1967), ԼՂԻՄ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես ռադիոհաղորդավար, խմբագիր, ավագ խմբագիր (1967-1988), գրական-գեղարվեստական հեռուստահաղորդումների, տեղեկատվության խմբագրության խմբագիր (1988-1995), ադրբեջաներեն ռադիոհաղորդումների ստեղծագործական միավորումում՝ որպես խմբագիր (1997-1998), «Մարտիկ» թերթի խմբագրությունում՝ որպես թարգմանիչ, խմբագրի տեղակալ, թղթակից, սրբագրիչ (1993-2006)։
ԳրականությունԽմբագրել
- Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 261-262)։
- Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 231)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հոմեր Վանյան
- ↑ Պետրոսյան Մուրադ Ա (2012)։ Գնա մեռիր, արի սիրեմ։ Մեր ժամանակի մասին 1988-1997։ Հոգեբանական ակնարկներ։ Մարդիկ, իրադարձություններ, խոհեր։ Ստեփանակերտ: «Պոլիգրաֆ» ՓԲԸ
- ↑ «Լրագրողական հանրագիտակ»։ Վերցված է 2018-07-09
- ↑ «Լրագրողական հանրագիտակ, 2012 (էջ 261-262)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-26-ին։ Վերցված է 2018-04-18