Հոլանդ Թեյլոր

ամերիկացի դերասանուհի

Հոլանդ Թեյլոր (անգլ.՝ Holland Taylor, հունվարի 14, 1943(1943-01-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա), ամերիկացի դերասանուհի, Էմմի մրցանակի դափնեկիր։

Հոլանդ Թեյլոր
Ծնվել էհունվարի 14, 1943(1943-01-14)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ, Ուեսթաունի դպրոց և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Սառա Փոլսոն[2]
Պարգևներ և մրցանակներ
hollandtaylor.com

Վաղ կյանք խմբագրել

Հոլանդ Վիրջինիա Թեյլորը ծնվել է 1943 թվականին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում[3]։ Սովորել է Westtown School դպրոցում, իսկ հետո ավարտել է Բենինգտական քոլեջը[4]։ 1964 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է դերասանուհու կարիերան։

Կարիերա խմբագրել

Թեյլորը կարիերան սկսել է թատրոնում՝ ակտիվորեն ելույթ ունենալով այնտեղ 1960-80-ականների ընթացքում։ Դերասանուհին նաև պարբերաբար նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում՝ իրեն դրսևորելով որպես ունիվերսալ դերասանուհի[5]։

Թեյլորը 1999 թվականին «դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Պրակտիկա» սերիալում դերի համար[6]։ 2000 թվականին ստացել է «Էմմի» մրցանակը միանգամից երկու անվանակարգում՝ «դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ «Պրակտիկա» հեռուստասերիալում դերի համար և «կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի»՝ «Լոթ» սերիալում դերի համար։ Նա «Էմմի»-ի ևս չորս անվանակարգեր է ստացել «երկրորդ պլանի լավագույն կին» դերի համար կատակերգական հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի սկզբից հանդիպում է դերասանուհի Սառա Փոլսոնի հետ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://people.com/tv/sarah-paulson-holland-taylor-relationship-timeline/
  3. «Holland Taylor Biography (1943-)». FilmReference.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «Holland Taylor returns to role in 'Naked Truth'». The Vindicator. 1997 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  5. Rhodes, Joe (2008 թ․ հոկտեմբերի 5). «Growing From Too Young to Grande Dame». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  6. Internet Movie Database. «Awards for Holland Taylor». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  7. «Holland Taylor and Sarah Paulson Are Dating, Sources Confirm». PEOPLE.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել