Հոգիների գիրքը (ալբոմ)
«Հոգիների գիրքը» անգլիական Iron Maiden ծանր մետալ խմբի 16-րդ ալբումն է։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այն խմբի առաջին կրկնակի ալբումն է և այդ պատճառով ամենաերկար տևողությունն ունի՝ 92 րոպե։
Հոգիների գիրքը | |
---|---|
![]() | |
Iron Maiden խմբի ստուդիո ալբոմ | |
Թողարկված | 4 սեպտեմբեր, 2015 |
Ձայնագրված | սեպտեմբեր - դեկտեմբեր, 2014 |
Ժանր | ծանր մետալ |
Տևողություն | 92:11 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Parlophone |
Պրոդյուսեր | Քեվին Շիրլի, Ստիվ Հարիս |
«Հոգիների գիրքը» ձայնագրվել է Փարիզում, 2014 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Նույն տեղում նրանք 2000 թվականին ձայնագրել էին «Brave New World» ալբումը։
«Հոգիների գիրքը» ունեցել է քննադատական և կոմերցիոն մեծ հաջողություն։
Ետնաշերտ Խմբագրել
Խմբի 16-րդ ալբոմը ձայնագրելու մտադրությունը առաջացել է իրենց վոկալիստ Բրյուս Դիքինսոնի մոտ 2013 թ. սեպտեմբերին։ Նա ակնկալում էր այն թողարկել 2015 թ.[1]: Ալբոմը ձայնագրվել է 2014 թ. դեկտեմբերին Փարիզում «Guillaume Tell Studios»-ում՝ պրոդյուսեր Քեվին Շիրլիի կողմից[2]։ Նույն տեղում 2000 թվականին ձայնագրվել էր նաև իրենց «Brave New World»-ը։
Ալբոմի ձևավորումը ստեղծվել է Մարկ Ուիլքինսոնի կողմից, ում «Iron Maiden»-ի համար ստեղծված նախկին աշխատանքերն էին «Live at Donington», «Best of the ՛B՛ Sides», «The Wicker Man» և «Out of the Silent Planet» երգերի նկարազարդումները[3]։
Խմբի բասիստ Սթիվ Հարիսը պատմում է, որ ետնաշերտը, որտեղ պատկերված է իրենց հիմնական կերպարը՝ Էդդին, հիմնված է մայաների քաղաքակրթության վրա, ովքեր «հավատում էին, որ հոգիները ապրում են նաև մահից հետո»[4]։
«Հոգիների գիրքը» ալբոմի միջազգային շրջագայությունը սկսեց 2016 թվականի փետրվարից։ Խումբը համերգներ ունեցավ Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի, Աֆրիկայի, Եվրոպայի սահմաններում՝ 35 երկրներում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Tez Mehmet (հուլիսի 26, 2013)։ «Bir Bruce Dickinson röportajı: "Iron Maiden’ın farklı dİn ve kültürlerden İnsanları bİrleştİren yanını sevİyorum"»։ Hafif Müzik (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-07-ին։ Վերցված է փետրվարի 27, 2015
- ↑ Ferguson Neil (հուլիսի 28, 2015)։ «Iron Maiden’s Janick Gers Talks New Album, Tour Plans»։ Glide Magazine։ Վերցված է հուլիսի 29, 2015
- ↑ «Mark Wilkinson: Iron Maiden art»։ the-masque.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 24, 2005-ին։ Վերցված է մայիսի 9, 2012
- ↑ Garney George (հուլիսի 4, 2015)։ «The Beast Within»։ Kerrang! (1575): 16–21