Հոգեհանգիստ (ռուս.՝ Панихида), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրվել է 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է փետրվարի 15-ին «Նոր ժամանակ» թերթի 3581 համարում[1]։

Հոգեհանգիստ
ռուս.՝ Панихида
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էփետրվարի 15 (27), 1886

Հրատարակություն խմբագրել

Առաջին անգամ տպագրվել է 1886 թվականի փետրվարի 15-ին «Նոր ժամանակ» ամսագրի 3581 բաժնում Չեխովի մակագրությամբ։

Փոքր փոփոխությամբ, պատմվածքը 1887 թվականին հրապարակվել է Մթնշաղ թերթում։ Հեղինակի կողմից փոքր փոփոխությամբ 1899-1901 թվականներին․ ընդգրկվել է Ադոլֆուս Մարքսի հրատարակած հավաքածուի 3-րդ հատորում։

Չեխովի կյանքի ընթացքում պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն, ռուբիներեն, սերբախորվաթերեն և ֆիններեն լեզուներով։

Ստեղծման պատմություն խմբագրել

Չեխովը, ում համար սա առաջին հրատարակությունն էր «Նոր ժամանակ» թերթում, նախկինում ստորագրել է իր հասարակ կեղծանունով՝ Անտոն Չեխոնտե։ Փետրվարի 27-ին նա թերթից հեռագիր ստացավ, որտեղ նրան խնդրում էին հրապարակել պատմվածքի հեղինակի իսկական անունը։

Ալեքսանդր Լազարևը իր հուշերում գրել է «Չեխովը թույլ տվեց, սակայն դրա համար ափսոսում էր, քանի որ պատրաստվում էր բժշկական ամսագրերում հրապարակել ինչ որ բան և իր ազգանունը պահում էր լուրջ հոդվածների համար»[2]։

Պատասխանելով Սուվորինի նամակին, Չեխովը մարտի 6-ին գրեց «Շնորհակալ եմ Ձեզ իմ աշխատանքների նկատմամբ հաճելի արձագանքների և պատմվածքի արագ տպագրության համար։ Պատմվածքի վերջաբանը հանելու համար ես շնորհակալ եմ և համաձայն եմ։ Ձեզ հետ աշխատում եմ արդեն 6 տարի, սակայն դուք առաջինն եք, ով չի դժվարացել նշումներ կատարել և ներկայացնել շարժառիթները»։

Պատմվածքի ձեռագիրը կորել է, պահպանվել է միայն «Նոր ժամանակ» թերթում տպագրված տարբերակը։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Панихида // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Панихида». Ostrovok (ռուսերեն). 2000 թ․ մարտի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. А. Грузинский. О Чехове. Русская правда. 1904. № 99

Արտաքին հղումներ խմբագրել