Հնդկացի այրին (նկար)

Ջոզեֆ Ռայթի նկար

«Հնդկացի այրին» (անգլ.՝ Indian Widow), անգլիացի նկարիչ, դիմանկարի և բնանկարի վարպետ Ջոզեֆ Ռայթի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1783 կամ 1784 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 101,6 × 127 սմ։ «Հնդկացի այրին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Դերբիի թանգարան-պատկերասրահում[2] (Դերբի, Միացյալ Թագավորություն

Հնդկացի այրին
տեսակգեղանկար
նկարիչՋոզեֆ Ռայթ[1]
տարի1783 և 1785[1]
բարձրություն102 սանտիմետր և 101,6 սանտիմետր[1]
լայնություն127 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴերբիի թանգարան և պատկերասրահ[1]
հավաքածուԴերբիի թանգարան և պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ
 The Widow of an Indian Chief Watching the Arms of Her Deceased Husband Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այս ստեղծագործության հեղինակը՝ Ջոզեֆ Ռայթը նկարն անվանել է «Հնդկացի այրի», սակայն կտավի ամբողջական անվանումը հետևյալն է՝ «Հնդկացի առաջնորդի այրին, որը նայում է հանգուցյալ ամուսնու զենքին» (անգլ.՝ The Widow of an Indian Chief Watching the Arms of Her Deceased Husband):

Համաձայն արվեստի պատմաբան Բենեդիկտ Նիքոլսոնի. կնոջ հանդերձանքում Ռայթը «դիմել է նեոդասական ոճին, որը բնորոշ էր յուրաքանչյուր վշտացած կնոջ»։ Նիկոլսոնը համարում է, որ որոշ այլ մանրամասներ ավելի իրական են. «գլխակապի ձևը, կաշվե կապիչները, փետուրները, դաշույնի պատյանը և բիզոնի կաշվի վրա նկարազարդումը ցույց են տալիս առնվազն արևմուտքում` Մեծ Լճերում հնդկացիների տեխնոլոգիաների իմացություն։ Սա ապացույցն է այն բանի, որ Ռեյնը կտավը ստեղծելիս օգտվել է իրական պարագաներից»[3]։ Բնիկ ամերիկացիների նկատմամբ կիրառություն գտած «ազնվաբարո վայրենի» (անգլ.՝ Noble Savage) առասպելը 1780-ական թվականներին առավելապես տարածված էր Անգլիայում, երբ եվրոպական ծագում ունեցող ամերիկացիները ընկալվում էին որպես ապստամբներ։

Նկարագիր խմբագրել

Կտավի գլխավոր հերոսուհին նստած կին է՝ հնդկացի, որի թիկունքում հեղինակը ծառ է նկարել՝ զենքուզրահով պատված։ Հորիզոնին՝ ձախ հատվածում գորշ ամպեր են կուտակված, որտեղ փայլատակում է կայծակը։ Հորիզոնի կենտրոնում հեղինակը մայր մտնող Արեգակ է պատկերել։ Իսկ կտավի վերևի աջ անկյունում ծխացող հրաբուխ է նկարված։

Ակնարկ խմբագրել

Դերբիից մեկ այլ նկարիչ՝ Ջոն Ռաֆայել Սմիթը (John Raphael Smith), փորագրել է այս ստեղծագործությունը 1785 թվականին[4]։ Անձամբ Ջոզեֆ Ռայթը նկարել է այս մոտիվներով մեկ այլ նկար՝ «Հնդկացի այրիներ» (այն չի պահպանվել հրդեհի հետևանքով)[2], ինչպես նաև մեկ այլ նկար՝ նվիրված կնոջ ոգու ուժին՝ «The Lady in Milton’s Comus»:

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել