Դերբիի թանգարան և պատկերասրահ
Դերբիի թանգարան և պատկերասրահ (անգլ.՝ Derby Museum and Art Gallery), հիմնադրվել է 1879 թվականին Դերբիի կենտրոնական գրադարանի հետ միասին: Կառուցել է բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Նիլ Ֆրիմենը, քաղաքին նվիրել է Մայքլ Թոմաս Բասը: Հավաքածուն ներառում է Ջոզեֆ Ռայթի կտավների մեծ շարք, ցուցադրված է նաև Դերբիի թագավորական գահի, Դերբիի և շրջակա տարածքների ճենապակու հավաքածուները: Ցուցադրություններում ընդգրկված են նաև հնագիտական, բնական պատմության, երկրաբանության և ռազմական հավաքածուներ: Պատկերասրահը բացվել է 1882 թվականին:
Դերբիի թանգարան և պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, ռազմական թանգարան և տեղական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դերբի |
Պատկանում է | Derby City Council? |
Հասցե | Warwick |
Հիմնադրված է | 1879 |
Կայք | derbymuseums.org/museumartgallery |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը ստեղծվել է Դերբի քաղաքի և համայնքի թանգարանի և բնական պատմության ընկերության ձևավորման հետ մեկտեղ 1836 թվականի փետրվարի 10-ին[1]: Ընկերությունը գտնվում էր Full Street Public Baths փողոցում: Մասնավոր կառույց էր, որի ֆինանսական միջոցները գոյանում էին անդամակցության վճարներից: Ընկերության հավաքածուն ձևավորվել է Դերբիի փիլիսոփայական ընկերության նախագահ դոկտոր Ֆորեսթերի նվիրատվություններից: Թանգարանային ընկերության հովանավորն էր Դևոնշիրի 6-րդ դուքս Ուիլյամ Կավենդիշը, նախագահը՝ Ջորջ Կրուն[1]: Ջորջ Գոուլերը թանգարանին է նվիրաբերել հանքանյութերի և լցոնված էկզոտիկ թռչունների հավաքածու[2]: 1839 թվականին Մեխանիկայի ինստիտուտում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվեցին Ջոզեֆ Ստրատի հավաքածուի նմուշներ, որոնք համալրեցին Դերբիի թանգարանի հավաքածուն[3]: 1840 թվականին ընկերությունը տեղափոխվեց Վիկտորիա փողոցի վրա գտնվող գրական ակումբի շենք (Athenaeum): 1856 թվականին ընկերության հավաքածուն ընդլայնվեց, և Ուիլյամ Մանդին առաջարկեց այն ներառել քաղաքի կազմի մեջ, սակայն առաջարկը մերժվեց[1]:
1857 թվականին, երբ Լլևելին Ջուիտը դարձավ Դերբի քաղաքի և համայնքի թանգարանի և բնական պատմության ընկերության քարտուղար, թանգարանը հանրության համար շաբաթ առավոտները բաց դարձավ: 1858 թվականին Դերբիի փիլիսոփայական ընկերությունը Դերբի քաղաքի և համայնքի թանգարանի և բնական պատմության ընկերության հետ միավորվելով՝ տեղափոխվեց Wardwick[1]: Տեղափոխվեց նաև 4000 կտոր գրականությունը՝ մաթեմատիկական, գիտական սարքավորումների և բրածոների հավաքածուով հանդերձ[1]: 1863 թվականին բուսաբան Ալեքսանդր Կրոալը նշանակվել է առաջին գրադարանավար և համադրող, իսկ հաջորդ տարում թանգարանն ու գրադարանը միավորվել են: 1875 թվականին Կրոալը դարձավ Սթիրլինգի Սմիթ ինստիտուտի համադրող[1][4]:
Դերբի քաղաքի և համայնքի թանգարանը 1870 թվականին վերջապես անցավ Դերբիի կորպորացիայի սեփականության ներքո, սակայն առաջացավ հավաքածուն տեղավորելու տարածքային խնդիր: Ցուցանմուշները երեք տարի պահեստում պահելուց հետո, 1879 թվականի հունիսի 28-ին թանգարանը բացվեց հանրության համար[1]: Պատկերասրահը բացվել է 1882 թվականին:
1936 թվականին Ալֆրեդ Գուդին թանգարանին հանձնեց կտավների կարևոր հավաքածու, որը նա ձեռք էր բերել 50 տարիների ընթացքում: Իր մահվանից հետո նա թանգարանին էր թողել 13000 ֆունտ ստերլինգ՝ թանգարանի տարածքի ընդլայնման համար, որի շինարարությունն ավարտվեց 1964 թվականին[3]: 2010-2011 թվականներին թանգարանի հին և նոր հատվածներում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Newsletter of the Geological Curators Club, Vol 1, No. 8, 1976. Retrieved 26 February 2011.
- ↑ Glover Stephen (1829)։ The history and directory of the borough of Derby, a guide p.430
- ↑ 3,0 3,1 Allard Sarah, Nicola Rippon (2003)։ Goodey's Derby։ Breedon Books։ էջ 157։ ISBN 1-85983-379-9
- ↑ Old Town Cemetery, Stirling Archived 2011-10-24 at the Wayback Machine., accessed February 2011
- ↑ «Closure could be small step back for a giant leap forward. The building was closed on 18 October so asbestos could be removed and other refurbishment work started. A lighting upgrade and installation of a disabled lift will continue, with completion expected in March 2011»։ Evening Telegraph։ հոկտեմբերի 19, 2010