Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Մումբայ

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Մումբայ (անգլ.՝ India Government Mint, Mumbai), Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Հնդկաստանի հնագույն դրամահատարաններից մեկը։ Այս դրամահատարանում մետաղադրամների արտադրությունն սկսվել է 17-րդ դարի վերջին քառորդում։ Մումբայում առաջին ռուփին հատվել է 1672 թվականին։

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Մումբայ
Կայքigmmumbai.spmcil.com/SPMCIL/Interface/Home.aspx

Ժամանակակից դրամահատարանը կառուցվել է 1824-1830 թվականներին։ Ներկայումս այս շինությունը պատկանում է Հնդկաստանի պահուստային բանկին։ Բոմբեյի նախագահության ենթակայության տակ գտնվող դրամահատարանը բացվել է 1829 թվականին։ 1876 թվականին Բրիտանական կայսրությունը դրամահատարանը, որը գտնվում էր Բոմբեյի կառավարության վերահսկողության տակ, փոխանցեց Հնդկաստանի կառավարությանը՝ 1876 թվականի մայիսի 18-ի՝ ֆինանսների նախարարության 247 որոշման հիման վրա։

1918-1919 թվականներին բրիտանական սովերենների արտադրության համար այստեղ բացվեց Լոնդոնի թագավորական դրամահատարանի մասնաճյուղը և ներդրվեց ոսկու զտման տեխնոլոգիա։ 1919 թվականի ապրիլին այն փակվեց՝ 12.95 լախ (1.295 մլն) մետաղադրամ պատրաստելուց հետո։

1964 թվականին թողարկվեց առաջին հուշադրամը՝ նվիրված Ջավահարլալ Ներուին։ Այստեղ պատրաստում են նաև դրոշմակնիքներ, մեդալներ, տարբեր սպառողների համար նշաններ։ Այն նաև լիցենզավորված դիլերների կողմից ներկայացված չմշակված ոսկու փոխանակման համար ոսկու ձուլակտորների թողարկման կենտրոն է։ Կառույցը ունի մի բաժին, որը պատրաստում է պաշտոնական կշիռներ և չափանիշներ, ինչպիսիք են՝ մետրային կշիռները, հզորությունները և գծային չափանիշները՝ պետական կառավարությունների, լաբորատորիաների և Հնդկաստանի ստանդարտների գրասենյակի համար։

Մումբայի դրամահատարանը մետաղադրամների վրա թողարկման տարեթվի ներքևում նշված է ադամանդի ձևով։ Բրիտանական ոսկե սովերենների վրա դրամահատարանի տարբերանշան էր ծառայում «B» տառը։

Ներկայումս դրամահատարանը հանդիսանում է Հդկաստանի արժեթղթերի տպագրության և դրամահատման կորպորացիայի (Security Printing & Minting Corporation of India Ltd) մասնաճյուղը։

Մումբայի դրամահատարանում հատված մետաղադրամներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել