Բացել գլխավոր ցանկը

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Հայդարաբադ

Հնդկաստանի կառավարության դրամահատարան, Հայդարաբադ, Հնդկաստանի չորս դրամահատարաններից մեկն է: Հիմնվել է 1803 թվականին Հնդկաստանի Տելանգանա նահանգի Շերլապելի քաղաքում, Սեկունդերաբադ (Հայդարաբադի երկվորյակ քաղաք), դրամահատարանն ի սկզբանե հիմնադրվել է որպես Թագավորական դրամահատարան, ծառայելու Հայդարաբադի Նիզամին որպես դրամահատարան: Դրամահատարանն ստեղծվել է Միր Ակբար Ալի Խան Սիկանդեր Ջահի Ասաֆ Ջահ III-ի կողմից և սկզբնապես գտնվում էր Հայդարաբադ քաղաքի Մոգալփուրա արվարձանում Սուլթան Սահիի մոտ: 1950 թվականին դրամահատարանն անցավ Հնդկաստանի կառավարության ենթակայության տակ, իսկ 1997 թվականին այն տեղափոխվեց իր ներկայիս վայրը Չերլապալիում, Սեկունդերաբադ: Հնդկական 1, 2, 5 և 10 ռուփի մետաղադրամներն արտադրվում են այս դրամահատարանում[1][2]:

ՊատմությունԽմբագրել

Մինչև 19-րդ դարի սկիզբը Հնդկաստանում դրամահատարանները մասնավորապես գործել են հարուստ գործարարների (Սահուս, Ջագիրդարս և Օմարաս) կողմից: Մետաղադրամներ հատելու արտոնագրերը ձեռք են բերվել գանձարանին վճար կատարելով: Դրամահատարաններն օգտագործեցին Դելիում կայսեր անունով մետաղադրամների արտադրությունը: Մետաղադրամներին ավելացվել են FIDVI, QITAAB (անվանում) և «Yar-E-Wafadar» (վստահելի հետևորդ) գիրը[3]:

1803–1858Խմբագրել

Հնդկաստանի կառավարության դրամահատարանը Հայդարաբադում հիմնադրվել է 1803 թվականին Միր Ակբար Ալի Խան Սիկանդեր Ջահի Ասաֆ Ջահ III-ի կողմից՝ որպես մասնավոր դրամահատարան երկրի այլ մասնավոր դրամահատարանների հետ միասին: Դրամահատարանը հնդկական մետաղադրամներ արտադրեց Հնդկաստանի կայսրի անունով: Սկզբում դրամահատարանը գտնվում էր Հայդարաբադ քաղաքի Մոգալփուրա արվարձանում Սուլթան Սահիի մոտ: Մետաղադրամները պատրաստվում էին պողպատից, սակայն մասնավոր դրամահատարանները չէին տիրապետում դրամահատման մեծ վարպետության: Ուստի այդ հատված դրամները տարբերվում էին չափով, մետաղադրամների արտադրությունը կոպիտ էր, մետաղադրամների վրա դրոշմվող գրությունը հաճախ միայն մասամբ էր երևում[3]:

1858–1903Խմբագրել

1858 թվականին Մոնղոլների կայսրության ավարտով բոլոր մասնավոր դրամահատարանները (բացի Հայդարաբադից, Հնդկաստանի կառավարության դրամահատարանից,Կալկաթա և Մումբայից) վերացվեցին: Դրանից հետո արտադրված մետաղադրամները դադարեցին կրել Հնդկաստանի կայսեր անունը: Դրա փոխարեն Հայդարաբադի Թագավորական դրամահատարանում արտադրված մետաղադրամների վրա դրոշմվում էին դինաստիայի անունը, Հայդարաբադի Նիզամի անվան սկզբնատառերը և 92 թիվը (իսլամական կրոնական նշանակության արժեք, ներկայացնում է մարգարեների և իսլամի սուրհանդակների նամակների խորհրդանշական թվերի գումար): Այս մետաղադրամները կոչվում էին Հալլի Սիկա մետաղադրամ (ընթացիկ մետաղադրամ): 1985 թվականին մետաղադրամների արտադրության մեջ մտավ մեխանիզմների օգտագործումը, իսկ մեքենայացված արտադրությամբ մետաղադրամները կոչվում էին «Չարխի մետաղադրամներ» (Charkhi նշանակում է «անիվ» հինդի լեզվով)[3]:

1903–1950Խմբագրել

1903 թվականի հուլիսի 13-ին Սայֆաբադում, Հայդարաբադ, ստեղծվեց նոր դրամահատարան և գործողությունները տեղափոխվեցին նոր վայր: 1950 թվականին, «Դաշնային ֆինանսական ինտեգրման» հայտարարության համաձայն, դրամահատարանն անցավ Հնդկաստանի կառավարության ենթակայության տակ[1]:

1950–1997Խմբագրել

Հայդարաբադի դրամահատարանը գործարկվել է Սայֆաբադում 1950-ից մինչև 1997 թվականը: 1997 թվականի օգոստոսի 20-ին դրամահատարանը տեղափոխվեց նրա ներկայիս տեղակայման վայրը՝ Սեկունդերաբադ քաղաքի Չերլապալի վայր, Հնդկաստան: Դրամահատարանը հիմնադրվել է տարեկան 700 մլն մետաղադրամ և 950 մլն պլանշետների արտադրողականությամբ[1]:

1997-ներկաԽմբագրել

Հնդկաստանի կառավարության դրամահատարանը Հայդարաբադում գործում է նույն տեղում 1997 թվականից: Կորպորազիցիայի արդյունքում դրամահատարանը 2006 թվականի հունվարի 13-ից գործում է որպես Հնդկաստանի Անվտանգ տպագրության և դրամահատության սահմանափակ ընկերության ստորաբաժանումներից մեկը[1][3][4]

ԿազմակերպությունԽմբագրել

2006 թվականի հունվարի 13-ից Հնդկաստանի կառավարության դրամահատարանը Հայդարաբադում գործում է որպես «Հնդկաստանի Անվտանգ տպագրության և դրամահատության սահմանափակ ընկերության» ստորաբաժանումներից մեկը: Դրամահատարանը ղեկավարում է «գլխավոր մենեջեր»-ը[5]:

Դրամահատարանի տարբերանշանԽմբագրել

Հնդկաստանի կառավարության Հայդարաբադի դրամահատարանում հատված մետաղադրամներն կրում են հնգաթև աստղի նշանը (*), խորհրդանշելով, որ մետաղադրամն արտադրվել է Հայդարաբադի դրամահատարանում[6]:

ԱրտադրությունԽմբագրել

Հայդարաբադում Հնդկաստանի կառավարության դրամահատարանը նախատեսված էր 700 մլն մետաղադրամների և 950 մլն պլանշետների տարեկան արտադրական հզորությունների հաշվարկով: Հնդկաստանի ռուփիի մետաղադրամները (1, 2, 5 և 10) արտադրվում են այս դրամահատարանում[1]:

ՀղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Profile»։ Official website։ Վերցված է 9 January 2017 
  2. «Coins»։ Reserve Bank of India։ Վերցված է 9 January 2017 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «History»։ Official website։ Վերցված է 9 January 2017 
  4. «Corporatization»։ Official website։ Վերցված է 9 January 2017 
  5. «Organization Structure»։ Official website։ Վերցված է 9 January 2017 
  6. «Mint mark»։ numista։ Վերցված է 9 January 2017