Հնդկաչինական վագր (լատին․՝ Panthera tigris corbetti), կատվազգիների ընտանիքի վագրի տեսակ։ Տարածված է հիմնականում Ասիա աշխարհամասում՝ Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։

Հնդկաչինական վագր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Վագրեր
Տեսակ Հնդկաչինական վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris corbetti
(Mazák, 1968)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վագրերի այս տեսակի անվանումը տվել է անգլիացի գիտնական Ջիմ Քորբեթը՝ 1946 թվականին[1]։

Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000 մ բարձրության վրա։

Արտաքին տեսք խմբագրել

Հնդկաչինական վագրերը ունեն նույն ֆիզիոլոգիական և ձևաբանական կառուցվածքը, ինչ բենգալյան և ամուրյան վագրերը։ Հնդկաչինական վագրերը հասնում է 2,5—3,3 մետրի։

Հնդկաչինական վագրերը կշռում են 150 մինչև 250 կգ[2]։ Սակայն հանդիպում են առանձին դեպքեր, երբ հնդկաչինական վագրը կշռում է 280-300 կգ[3]։

Գլուխը համեմատաբար փոքրն է, ինչպես բենգալյան և ամուրյան վագրերի մոտ։ Ունեն վառ գույնի գունավորում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են բացառապես Արևելյան Ասիայի մի շարք պետություններում և այն էլ քիչ քանակությամբ։ Ամենից շատ թվով հնդկաչինական վագրերը բնակվում են Թայլանդում։

Հազվադեպ հանդիպում են նաև Հնդկաստանի հարավային հատվածում՝ Լաոսի հետ սահմանի մոտ։ Տարածված են նաև Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թայլանդում և Վիետնամում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Indochinese Tiger». www.tigers.org.za. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Asia's biodiversity vanishing into the marketplace». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. Karanth, K.U., Stith, B.M. 1999: Prey depletion as a critical determinant of tiger population viability. In: Seidensticker/ Christie/ Jackson: Riding The Tiger: Tiger Conservation in human-dominated landscapes. Cambridge University Press, 1999 ISBN 0521648351
  4. «Wildlife trade creating "empty forest syndrome" across the globe». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։