Հնդկահավեր։ Վերադարձ դեպի ապագա (մուլտֆիլմ)

Հնդկահավեր։ Վերադարձ դեպի ապագա (անգլ.՝ Free Birds - «Ազատ թռչուններ»), ամերիկյան լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ[14] օգնությամբ։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին։

Հնդկահավեր։ Վերադարձ դեպի ապագա
անգլ.՝ Free Birds
Տեսակստերեոկինո և մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, կինոկատակերգություն, ֆանտաստիկ ֆիլմ, գիտական ֆանտաստիկա և կատակերգություն
Թեմաճանապարհորդություն ժամանակով
ԿերպարներReggie?, Jenny? և Jake?
Գործողության վայրՄերիլենդ
ՌեժիսորՋիմմի Հեյվորդ[1][2][3][…]
ՍցենարիստՍքոթ Մոսյե[4] և Ջիմմի Հեյվորդ
ՀնչյունավորումՎուդի Հարելսոն[5][6][7][…], Էմի Փոլեր[5][6][3][…], Օուեն Ուիլսոն[5][6][7][…], Քոլմ Մինի, Դևիդ Քիթ, Ջիմմի Հեյվորդ, Ջորջ Տակեյ, Դեն Ֆոլգեր և Կառլոս Ալազրաքի
ՊատմողՕուեն Ուիլսոն
ՊրոդյուսերՍքոթ Մոսյե[4] և Քրեյգ Մազին[4]
ԵրաժշտությունԴոմինիկ Լյուիս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունReel FX Creative Studios
ԴիստրիբյուտորRelativity Media, Big Bang Media[8] և Նեթֆլիքս
Տևողություն91 րոպե
Թվականհոկտեմբերի 21, 2013[9], փետրվարի 6, 2014[10], նոյեմբերի 1, 2013[11] և դեկտեմբերի 26, 2013[8]
MPAA վարկանիշPG[12]
Բյուջե55 000 000 $
Շահույթ110 387 072 $[13] և 55 750 480 $[13]
freebirdsmovie.com

Սյուժե խմբագրել

Հնդկահավ Ռեջին միշտ վախենում էր լինել տոնական ուտեստ շնորհակալության օրը։ Նա փորձում է զգուշացնել ֆերմայում եղած մյուս հնդկահավերին, որ իրենց կերակրում են վերջում ուտեստ պատրաստելու համար։ Սակայն նրանք չեն լսում Ռեջիին և շարունակում են արհամարհել։ Հետագայում, երբ հնդկահավերը հասկանում են, թե ինչ է կատարվում նրանց հետ, դուրս են նետում Ռեջիին, որպես տուժող` փորձելով փրկել իրենց։ Նախագահի աղջիկը ընտրում է Ռեջիին։ Ի զարմանս բոլորի, նա համարվում է «ներված հնդկահավ» ԱՄՆի նախագահի կողմից և նրան տեղափոխում են Քեմփ Դևիդ։ Ռեջին սկզբում չէր հավատում, սակայն քիչ-քիչ համակերպվում է։ Նա այնտեղ ոչինչ չէր անում, սերիալներ էր նայում և պիցցաներ ուտում։

Շնորհակալության տոնից երեք օր առաջ Ռեջին հանդիպում է Ջեյքին, ով նախագահի և այդ ընկերության միակ հնդկահավն էր, որ ազատության մեջ էր գտնվում։ Ջեյքը հայտնում է, որ նրանք պետք է ետ գնան ամենաառաջին օրը Շնորհակալության, որպեսզի ճաշատեսակների մենյուից հեռացնեն հնդկահավերին, որպես ուտեստ։

Ռեջին և Ջեյքը փախչելով որոշ փրկարարներից և անցնելով մի շարք փորձություններ, գտնում են Աթիվ անունով ժամանակի մեքենան, որը ձվի տեսք ուներ և ետ են գնում 1621 թվականի նույն օրը։ Նրանք այնտեղ գաղութային որսորդների են հանդիպում Մայլս Սթենդիշի գլխավորությամբ։ Ռեջին և Ջեյքը ցանկանում են փրկել տեղական հնդկահավերին Մեծաքթի և նրա երկու երեխաների` Ջենիի և Հանթերի գլխավորությամբ։ Մեծաքիթը բացատրում է, որ նրանք ստիպված են ստորգետնյա աշխարհում ապրել, քանի որ հետապնդում են նրանց։

Հաջորդ օրը Մեծաքիթը Ջեյքին և Հանթերին կարգադրում է հետևել բնակիչներին, իսկ Ռեջին Ջենիի հետ վերացնում են որսորդների լարած բոլոր թակարդները։ Սակայն թակարդները վերացնելու ընթացքում նրանք հայտնվում են Սթենդիշի շների ուշադրության կենտրոնում։ Ռեջին Ջենիի հետ միասին թաքնվում է ժամանակի մեքենայի մեջ, սակայն Սթենդիշը կռահում է, որ նրանք թաքնվել են։ Սթիվը թռնում է արբանյակով և Ռեջին Ջենիին ցույց է տալիս իր մոլորակը, որտեղ ապրում էր։ Ռեջին Ջենիին առաջարկում է իր մոլորակում մնալ, սակայն Ջենին հրաժարվում է, պարզաբանելով, որ չի կարող իր հայրիկին և եղբորը մենակ թողնել այնտեղ։

Գիշերը Ռեջին ցանկանում է իր պլանի մասին պատմել Ջենիին։ Ճանապարհին Ջեյքը պատմում է, որ երբ նա երեխա էր թռչնային կոմբինատում է ապրել։ Նա պետք է փախչեր այդտեղից և նրան վստահում են պահպանել հնդկահավի երեք ձվերը։ Սակայն փախուստի ժամանակ ֆաբրիկայի տերը վերցնում է ձվերը։ Ջեյքը հանդիպում է մեծ հնդկահավին և խնդրում, որ գտնի Ռեջիին և նրան ուղարկի անցյալ։ Հենց այդ ժամանակ Ռեջին չցանկանալով դրան հավատալ Ջեյքի հետ մեկնում է։ Ջեյքը և Ռեջին օգտագործում են վառոդը, որպեսզի ոչնչացնեն բոլոր զենքերը։ Ջեյքը պատահաբար վառոդը իր հետ տանում է ստորգետնյա աշխարհ, որի միջոցով Սթենդիշը իր մարդկանց հետ գտնում է նրանց հետքը և այրում է։ Հենց այդ ժամանակ էլ մահանում է Մեծաքիթը։

Ջենին դառնում է նրանց նոր առաջնորդը և գլխավորում է բնակիչների դեմ հարձակումը, իսկ Ռեջին կոտրված սրտով ետ է վերադառնում ներկա։ Վերադառնալով Քեմփ Դևիդ Ռեջին խոսում է ապագայի իր երեք տարբերակների հետ։ Խոսակցությունից հետո Ռեջին գտնում է, որ հենց ինքն է այն Մեծ հնդկահավը։ Ոգևորվում է և գնում է անցյալ, որպեսզի կանգնեցնի հարձակումը։ Իր հետ վերցնում է պատվիրված պիցցան, որպեսզի ցույց տա, որ պիցան ավելի համեց ուտեստ է, քան հնդկահավերը։ Վերջի վերջո Ռեջին որոշում է մնալ Ջենիի հետ, այն ժամանակ, երբ Ջեյքը որոշում է Սթիվի հետ նոր արկածներ փնտրել։

Տիտրերից հետո ցուցադրվում է կարճ շարունակությունը։

Դերերը հնչյունավորեցին խմբագրել

Օուեն Ուիլսոն Ռեջի
Վուդի Հարելսոն Ջեյք
Էմի Փոլեր Ջենի
Ջորջ Թաքեմ Սթիվ
Քոլմ Մինի Մայլս Սթենդիշ
Քիթ Դևիդ առաջնորդ Մեծաքիթ
Ջիմմի Հեյվորդ ԱՄՆի նախագահ
Քեյթլին Մեհեր նախագահի աղջիկ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկահավեր։ Վերադարձ դեպի ապագա (մուլտֆիլմ)» հոդվածին։