Մաֆիկենգ
Մաֆիկենգ, մինչև 1980 թվականը Մաֆեկինգ (տսվանա՝ Mafikeng, անգլ.՝ Mafeking), քաղաք Հարավային Աֆրիկայում, հյուսիսարևմտյան նահանգի կենտրոնն է։ Գտնվում է Բոտսվանի սահմանին, Քեյփթաունից 1400 կմ և Յոհանեսբուրգից 260 կմ հեռավորության վրա։ 2001 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 49.300 մարդ։ Գտնվում է տափաստանային դաշտում՝ 1500 մ բարձրության վրա, Մոլոպո գետի ափին։
Քաղաք | ||
---|---|---|
տսվանա՝ Mahikeng | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1852 թ. | |
ԲԾՄ | 1500 մետր, 1284 մետր | |
Բնակչություն | ▼15 117 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Փոստային դասիչ | 2745[1][2] | |
Պաշտոնական կայք | mahikeng.gov.za | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Սկզբնապես քաղաքի տարածքը հանդիսանում էր Բարոլոնգ ցեղի ղեկավարների նստավայրը, որը պատկանում էր ցվանային։ 1880-ական թվականներին բրիտանացի գաղութարարները առաջնորդներից հող գնելով, հիմնեցին Մաֆիկենգ բնակավայրը, որը ցվանա լեզվից թարգմանվում է որպես քարերի տեղ։ Ավելի ուշ բնակիչները սկսեցին արտասանել անունը որպես Մաֆեկինգ։ Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ քաղաքը, որի կայազորը ղեկավարում էր Ռոբերտ Բադեն-Փաուելը, պաշարեց բուրամին 1899 թվականի հոկտեմբերից մինչև 1900 թվականի մայիսը, որից հետո նրանք հեռացրեցին պաշարումը։ Քաղաքն ի սկզբանե պատկանել է Բեչուանալանդի գաղութին, լինելով նրա կենտրոնը։ 1885-1965 թվականներին Մաֆիկենգում գտնվում էր նաև հարևան Բեչուալանդի պրոտեկտորատի կենտրոնը։
1970 -ական թվականներին քաղաքում էր գտնվում Բանտուստանի ժամանակավոր մայրաքաղաք Բոպուտաթսվասը, որի կազմում այն չէր մտնում։ Շուտով մոտակայքում կառուցվում է Բանտուստանի մայրաքաղաք Մմաբաթոն։ 1980 թվականին քաղաքը պաշտոնապես վերանվանվել է Մաֆիկենգ։ 1994 թվականին Բանտուստանի վերացումից հետո Մաֆիկենգը և Մմաբաթոն միավորվում են, իսկ Մաֆիկենգը դառնում է Հյուսիսարևմտյան նահանգի մայրաքաղաք։
ԿլիմաԽմբագրել
Մաֆիկենգի կլիման
| |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարեկան |
Միջին առավելագույն, °C | 30,6 | 29,3 | 28,2 | 25,8 | 22,8 | 20,4 | 20,2 | 23,4 | 26,9 | 29,5 | 29,7 | 30,5 | 26,4 |
Միջին ջերմաստիճան, °C | 23,7 | 22,8 | 21,4 | 18,2 | 14,3 | 11,4 | 11,3 | 14,2 | 18,1 | 21,3 | 22,4 | 23,4 | 18,5 |
Միջին նվազագույն, °C | 16,8 | 16,4 | 14,6 | 10,5 | 5,8 | 2,3 | 2,4 | 5,0 | 9,3 | 13,2 | 15,0 | 16,3 | 10,6 |
Տեղումների քանակ, մմ | 111,5 | 83,1 | 79,0 | 53,3 | 14,7 | 5,6 | 2,5 | 5,5 | 15,2 | 43,7 | 68,6 | 85,5 | 568,2 |
Источник: [1],[2] |
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ South African Post Office
- ↑ http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls