Հյուսիսային Ուվալներ (ռուս.՝ Северные Увалы), ալիքավոր, տեղ-տեղ ճահճակալած ջրբաժան Վոլգա և Հյուսիսային Դվինա գետերի ավազանների միջև։ Երկարությունը 600 Կմ է, բարձրությունը՝ 293 մ։ Կազմված է սառցադաշտային և ֆլյուվիոգլյացիալ նստվածքներից, առավել բարձրադիր մասերում արմատական ապարները մերկացած են։ Մեծ մասը ծածկված է փշատերև անտառներով, տեղ-տեղ՝ ճահճուտներով։

Հյուսիսային Ուվալներ
Տեսակլեռնաշղթա, բնատեսարան և բարձրություն
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ռուսաստան
ԲԾՄ239 մետր
Աշխարհագրական տեղադրությունԱրևելաեվրոպական հարթավայր
Քարտեզ
Քարտեզ
Իսակովա Գոռան՝ լեռնաշղթայի ամենաբարձր կետը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 449