Վաենգա

գետ Ռուսաստանում

Վաենգա (ռուս.՝ Ваеньга), գետ Ռուսաստանում, հոսում է Վինոգրադովսկի շրջանում, Արխանգելսկի մարզ։ Հյուսիսային Դվինայի աջ վտակն է։

Վաենգա
Բնութագիր
Երկարություն218
Ավազանի մակերես3370 կմ²
ԱվազանՀյուսիսային ԴվինաՍպիտակ Ծով
Ջրի ծախս30,41
Ջրահոսք
ԳետաբերանՀյուսիսային Դվինա
Գետաբերանի տեղակայումՀյուսիսային Դվինա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄեծ Կվախտյուգա, Իստոկ, Կիսեմա, Նոնդրուս, Պեսկար, Ռազա, Ուխտանգա, Չովաժ, Շարդա, Շիդրովկա, Շոմբաշ, Շուրովկա, Յուգնա, Olkhovka?, Lipovka? և Mokraya?
ԵրկիրՌուսաստանՌուսաստան
ԵրկրամասԱրխանգելսկի մարզ

Աշխարհագրություն խմբագրել

Վաենգայի ակունքը գտնվում է Հյուսիսային Դվինայի և Պինեգայի ջրբաժանի մոտ, ծովի մակարդակից 201 մետր բարձրության վրա։ Գետի ակունքը գտնվում է Հյուսիսային Դվինայի աջ ափին՝ 334 կիլոմետրի վրա, ծովի մակարդակից ունի 9 մետր բարձրություն։ Վաենգայի վերին հոսքը հոսում է Կլոնովյան արգելոցի տարածքում։ Թափվում է Հյուսիսային Դվինա Ուստ-Վաենգա գյուղի մոտ։ Գետի երկարությունը 218 կմ է։ Ջրահավաք ավազանի տարածքը 3370 կմ² է։ Գետի սնուցումը ձնային և անձրևային է։ Գետի ծախսը 30,4 մ³/սմ է։ Սառեցումը հոկտեմբերի վերջից կամ նոյեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջն է։

Վտակները խմբագրել

Գլխավոր վտակներն են ձախից՝ Նոնդրուս, Փոքր Կվախտյուգա, Մեծ Կվախտյուգա, Տախտա, Ուլինգա, Շոմբաշ, Ռազա, Տոլմաս, աջից՝ Շաբոնգա, Յունգա, Կիսեմա, Շուրովկա, Պեսկար, Ուխտանգա, Օլխովկա, Լապովկա։

Բնակավայրեր խմբագրել

Վաենգայի վրա բնակավայրեր կան, դրանք են՝ Ուստ-Վաենգա, Նիժնյայա Վաենգա, Գոլցովո, Վերին Վաենգա, Կվախտյուգա և Վորոնցի։ XVIII դարում Վաենգա գետի վրա գտնվել է հին անապատ (Գար անապատից 20 վերստ հեռավորության վրա)։

Ստուգաբանությունը խմբագրել

Վաենգայի անվանումը, հավանաբար, գալիս է չուդական «ենգա»՝ գետ և սամական «վու֊օյնգա»՝ հրաշալի բառերից։ Կան նաև ավելի իրատեսական ստուգաբանության այլ տարբերակներ։

Արտաքին հղումներ խմբագրել