Քերի Հյուլմ (անգլ.՝ Keri Hulme) (մարտի 9, 1947(1947-03-09)[1][2][3], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա[4] - դեկտեմբերի 27, 2021(2021-12-27)[5], Waimate, Քանթերբերիի շրջան, Նոր Զելանդիա[5])։ Նորզելանդացի վիպագիր, բանաստեղծ կարճ պատմվածքների հեղինակ Է։ Նրա «Կմախք մարդիկ » վեպը արժանացել է Բուքերյան մրցանակի 1985 թվականին։ Նա եղել է առաջին նորզելանդացին, որը ստացել է այս մրցանակը[8]։ Հյուլմի ստեղծագործությունները ուսումնասիրում են մեկուսացման, հետգաղութային և բազմամշակութային ինքնության և Մոարոյի Maori, սելտական և նորվեգական դիցաբանության թեմաները։ Նա նաև ստեղծագործել է Կայ Թաիունի գրական անունով։

Քերի Հյուլմ
անգլ.՝ Keri Hulme
Ծնվել էմարտի 9, 1947(1947-03-09)[1][2][3]
ԾննդավայրՔրայսթչորչ, Նոր Զելանդիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 2021(2021-12-27)[5] (74 տարեկան)
Վախճանի վայրWaimate, Քանթերբերիի շրջան, Նոր Զելանդիա[5]
Մասնագիտությունվիպասան, գրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունAranui High School?
Ուշագրավ աշխատանքներThe Bone People?
Պարգևներ
 Keri Hulme Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Հյուլմը ծնվել է Քրիստչըրչում, Նոր Զելանդիայի կղզում։ Ատաղծագործ Ջոն Վ.-ի և վարկային մենեջեր Մերիի դուստրը վեց երեխաներից ամենամեծն էր[9][10]։ Նրա ծնողներն ունեին անգլիական, շոտլանդական և |Մայորի|Կային թահու ծագում , (Հարավային Մաորի կղզի); Օրկնի կղզի; Լանկաշիր ժողովուրդ[11]։ Նա սկզբնական կրթություն ստացել է հյուսիսային Նյու Բրինգթոնի հիմնական դպրոցում և Արաունի ավագ դպրոցում։ Նրա հայրը մահացավ, երբ նա 11 տարեկան էր։

Հյուլմն աշխատել է որպես ծխախոտ հավաքող Մուտեկայում ավագ դպրոցն ավարտելուց հետո։ Նա սկսել է սովորել բարձրագույն իրավաբանական աստիճանի համար Քանթերբուրի համալսարանում։ 1967 թվականին,սակայն, 4-րդ կուրսից դուրս է եկել եւ շարունակել աշխատել որպես ծխախոտ հավաքող՝ այդ ընթացքում շարունակելով ստեղծագործել[9]։

Կարիերան խմբագրել

1972-ից նա որոշեց ամբողջությամբ զբաղվել ստեղծագործելով, սակայն ընտանիքին աջակցելու համար կրկին ստիպված եղավ վերադառնալ աշխատանքի 9 ամիս անց։ Բայց նա շարունակում էր գրել, եւ նրա աշխատանքներից մի քանիսը տպագրվում Էին Կայ Թաունի կեղծանվամբ։ Այս ընթացքում նա նաեւ շարունակում էր աշխատել իր “Ոսկորե մարդիկ” վեպի վրա, որն ի վերջո տպագրվեց 1984 թվականի փետրվարին։ Նախքան Նոր Զելանդիայի գրականության և արվեստի խմբերի կողմից ընդունվելը՝ որոշ հրատարակիչներ մերժել էին տպագրել նրա ձեռագրերը[12]։ 1984 թվականին այն արժանացավ Նոր Զելանդիայի Գիրք մրցանակին, իր գեղարվեստականության համար, իսկ 1985 ստացավ Բուքերյան մրցանակ[9][13]։ Հյուլմն առաջին նորզելանդացի գրողն էր, որն ստացել էր Բուքերյան մրցանակ։՚

1977-ին Հյուլմն անցկացրել է Ռոբերտ Բըրնսի կրթաթոշակ և 1978-ին դարձել Օտագո համալսարանի, իսկ 1985 Քենթերբըրիի համալսարանի պատվավոր գրող։ 1996-ից սկսած նա համարվում է Նոր Զելանդիայի Հանրապետության պաշտպան[14]։

Անձնական կյանքը խմբագրել

Հյուլմն ապրում է միայնակ, Օկարիտոյում[15]։ Նա հայտնի է որպես աթեիստ[8]։

Մրցանակներ խմբագրել

  • Կեթրին Մեսֆիլդ մրցանակ, 1975
  • Նոր Զելանդիայի գրական հիմնադրամի գրանտ, 1975, 1977, 1979
  • Մոարոյի վստահության հիմնադրամի մրցանակ, 1978
  • Արեւելք-արեւմուտք կենտրոնական մրցանակ, 1979
  • Տարվա գիրք մրցանակ, 1984
  • Բուքերյան մրցանակ, 1985
  • Կրթաթոշակ, 1990

Աշխատանքներ խմբագրել

Վեպեր խմբագրել

Բանաստեղծություններ խմբագրել

  • Լռություն խոսակցությունների միջեւ (Աուքլանդ համալսարանի հրատարակչություն, 1982)
  • Կորած սեփականություն (Վիկտորիա համալսարանի հրատարակչություն, 1985)
  • Տողեր (Աուքլանդ համալսարան, 1992)

Այլ աշխատանքներ խմբագրել

  • Te Kaihau: The Windeater (George Braziller, 1986), կարճ պատմվածքների հավաքածու
  • Te Whenua, Te Iwi/The Land and The People ed. Jock Philips (Allen & Unwin/Port Nicholson Press, 1987) ներառում է Հյուլմի կարճ ինքնակենսագրական հատված "Okatiro and Moeraki"
  • Homeplaces: Three Coasts of the South Island of New Zealand (Hodder & Stoughton, 1989), ինքնակենսագրություն Ռոբին Մորիսոնի կողմից արված լուսանկարներով։
  • Stonefish (Huia Publishers, 2004) կարճ պատմվածքներ եւ բանաստեղծություններ։

Ֆիլմեր խմբագրել

Հյուլմի <<Որսորդներ եւ զգացողություններ>> կարճ պատմվածքի հիման վրա նկարահանվել է նույնանուն կարճ ֆիլմ, որում գլխավոր դերակատարը Բրիջիտ Էլլենն է.[16][17]

Տես նաեւ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119049848 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.theguardian.com/culture/2021/dec/28/keri-hulme-booker-prize-new-zealand-writer-dies-74
  6. https://thebookerprizes.com/fiction/backlist/1985
  7. https://www.otago.ac.nz/humanities/about/otago-fellows/robert-burns-fellowship/the-robert-burns-fellowship-previous-recipients
  8. 8,0 8,1 «Hulme, Keri - Oxford Reference» (անգլերեն). doi:10.1093/acref/9780191823510.001.0001/acref-9780191823510-e-63. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Hulme, Keri». www.bookcouncil.org.nz. New Zealand Book Council. 2016 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 13 նոյեմբեր 2017-ին.
  10. Contemporary Authors Online (2012). «Keri Hulme». GALE Literature Resource Center. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  11. "Keri Hulme." Contemporary Women Poets. St. James Press, 1998
  12. «Hulme, Keri - Oxford Reference» (անգլերեն). doi:10.1093/acref/9780191823510.001.0001/acref-9780191823510-e-63. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  13. Keri Hulme." Contemporary Poets, 7th ed. St. James Press, 2001
  14. «People Involved». New Zealand Republic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.
  15. «| New Zealand Book Council». www.bookcouncil.org.nz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  16. Defining New Idioms and Alternative Forms of Expression, Edited by Eckhard Breitinger Page 145, 146 Ann-Mari Hedbäck, Keri Hulme: Scriptwriter and Storyteller
  17. The New Zealand Archive of Film, Television and Sound Ngā Taonga Sound & Vision Catalogue → F6624, Hooks and Feelers Արխիվացված 2016-09-16 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել