Հյուգու Սալմելա, (ֆիններեն՝ Hugo Salmela, հունիսի 13, 1884(1884-06-13), Pervomayskoye, Վիբորգսկի շրջան, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 28, 1918(1918-03-28), Տամպերե, Ֆինլանդիա), 1918 թվականի Ֆիննական քաղաքացիական պատերազմում Կարմիր շտաբի զինվորական առաջնորդներից մեկը։ Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Կոտկա քաղաքի սղոցարանի հասարակ աշխատող էր` առանց որևէ զինվորական նախադրյալների[2]։ Սալմելան տեղական թատրոնում հայտնի էր նաև որպես խանդավառ սիրողական դերասան։ 1917 թվականին Կարմիրբանակայինների կազմավորվելուց հետո Սալմելան դարձել է Քիմիի շտաբի առաջնորդը։

Հյուգու Սալմելա
հունիսի 13, 1884(1884-06-13) - մարտի 28, 1918(1918-03-28) (33 տարեկան)
ԾննդավայրPervomayskoye, Վիբորգսկի շրջան, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան վայրՏամպերե, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունՖինլանդիա
ԿոչումԳերագույն գլխավոր հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմ

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

1918 թվականի հունվարին Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Սալմելայի հմտությունները նկատել էին Ալի Ալթոնը և Էերո Հափալաինեն։ Փետրվարի վերջին Սալմելան տեղափոխվել է Տամպերե, որտեղ նա փոխարինել է Միխայիլ Սվենչիկովին որպես Հյուսիսային ճակատի հրամանատար[3]։ Գեորգի Բուլացելը դարձել է Սալմելայի խորհրդատուն, քանի որ վերջինս չուներ որևէ զինվորական կրթություն։ Տամպերեյի կռվի ժամանակ Սալմելան հիմնականում ինքնուրույն գլխավորում էր պաշտպանությունը Բուլացելի հրահանգներով, քանի որ Ալթոնն իրեն հարբեցողությանն էր տվել։

Վախճան խմբագրել

1918 թվականի մարտին պայթյունի ժամանակ Սալմելան անսպասելիորեն սպանվել է։ Կուստա Սալմինեն՝ Արևմտյան ճակատի Կարմի շտաբի նախկին հրամանատարը, ոչ կանխամտածված քաշել է նռնակի ձգանը և նետել այն դեպի նռնակներով լի զամբյուղը։ Պայթյունը սպանել է Կարմիր շտաբի որոշ անդամների, և ինքը` Սալմինեն ևս վնասվել է[4]։ Հյուգո Սալմելան Կարմիր շտաբի առաջին զինվորականն է եղել, ով թաղվել է Պինիկինհարջու գերեզմանատանը, բայց պատերազմից հետո սպիտակները նրա մարմինը տեղափոխել են Կալևանկանգասի ընհդանուր գերեզմանատուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  2. «Finland: Civil War of 1918 remembered». Socialist World. 2008 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  3. Events of the Civil War 1: The outbreak of war Արխիվացված 2016-03-17 Wayback Machine Piece of the History of Finland. Retrieved 9 July 2015.
  4. Events of the Civil War 2: The Battle of Tampere and the end of the war Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Piece of the History of Finland. Retrieved 9 July 2015.