Լի Հյե Ռի
Լի Հյե Ռի (հանգըլ՝ 이혜리, հունիսի 9, 1994, Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է Հյե Ռի անունով, հարավկորեացի դերասանուհի և երգչուհի։ Նա Girl’s Day խմբի ամենաերիտասարդ անդամն է, նա խաղացել է «Քաղցր կյանք» (2012), «Սոնամ աղջիկների ավագ դպրոցի հետազոտողները» (2014), «Հայդ, Ջեքիլ, ես» (2015) և «Պատասխան 1988-ին» (2015) հեռուստասերիալներում։
Լի Հյե Ռի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 이혜리 |
Նաև հայտնի է որպես | Hyeri |
Ծնվել է | հունիսի 9, 1994 (29 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, դերասանուհի և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Dream Tea Entertainment |
Կրթություն | Կոնկուկ Համալսարան և Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Անդամակցություն | Girl’s Day |
Կապված | Girl’s Day |
Lee Hye-ri Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կենսագրություն խմբագրել
Հյե Ռին ծնվել է 1994 թվականի հունիսի 16-ին, Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում։ Նա սովորել է Գոնգյոնի աղջիկների ավագ դպրոցում և Սեուլի արվեստի դպրոցում։ Նա հիմա սովորում է Կոնկուկ համալսարանում։
Կարիերա խմբագրել
Երաժշտական կարիերա խմբագրել
Հյե Ռին Յուրայի հետ դարձավ Girl's Day խմբի անդամ, երբ Ջիինը և Ջիսունը առաջնելույթից երկու ամիս անց լքեցին խումբը[1]։
Դերասանական կարիերա խմբագրել
2012 թվականին Հյե Ռին SBS-ի կողմից ընտրվեց «Քաղցր կյանք» դրամայում խաղալու համար։ Նա խաղաց ընտանիքի չորս աղջիկներից ամենաերիտասարդի դերը[2]։
2014 թվականի օգոստոսին «Իսկական տղամարդ» դորամայի կարճ տեսահոլովակը, որտեղ մասնակցում էր Հյե Ռին, Յություբում երեք օրվա ընթացքում հավաքեց մեկ միլիոնից ավել դիտում[3]։ 2014 թվականի դեկտեմբերին Հյե Ռին խաղաց «Սոնամ աղջիկների ավագ դպրոցի հետազոտողները» սերիալում, որը հեռարձակվում էր «jTBC» հեռուստաալիքով։ Նա խաղում էր դետեկտիվ ակումբի անդամներից մեկի դերը[4]։
2015 թվականի հունվարին նա խաղաց «Հայդ, Ջեքիլ, ես» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր «SBS» հեռուստաալիքով[5]։ 2015 թվականին Հյե Ռին նկարահանվեց «Պատասխան 1988-ին» դրամայում[6][7]։
Անձնական կյանք խմբագրել
Հյե Ռին հանդիպել է H.O.T խմբի անդամ Թոնի Անի հետ։ Դա միանգամից գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ նրանց միջև կար 16 տարվա տարբերություն[8][9]։ 8 ամիս անց զույգը աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով բաժանվեց[10]։
Ֆիլմագրություն խմբագրել
Հեռուստասերիալներ խմբագրել
Թվական | Անվանում | Դեր | Ալիք |
---|---|---|---|
2011 | I Trusted Him | Կամեո | MBC Every 1 |
2012 | Քաղցր կյանք | Ջանգ Մի Հյուն | SBS |
2013 | Կլինիկա ամուսնացած զույգերի համար։ Սեր և պատերազմ | Ինքնիրեն | KBS2 |
2014 | Be Arrogant | Ինքնիրեն | SBS Plus |
«Սեոնամ աղջիկների ավագ դպրոցի հեղազոտողները» | Լի Յե Հի | JTBC | |
2015 | Հայդ, Ջեքիլ, ես | Մին Վու Ջունգ | SBS |
Պատասխան 1988-ին | Դունգ Սու Յոն | tvN | |
2016 | Կոնֆերանսիե | Ջունգ Գու Ռին | SBS |
Հեռուստանախագծեր խմբագրել
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2013 | Star King | Հյուր (Ep. 343, 344) | SBS |
2014 | The Show | MC | SBS MTV |
Real Men | Դերակատար | MBC | |
Golden Fishery (Radio Star) | Հյուր (Ep. 404) | MBC | |
Witch Hunt | Հյուր (Ep. 68) | JTBC | |
Eco Village | Հյուր (Ep. 13) | KBS | |
Star King | Հյուր (Ep. 357) | SBS | |
2015 | Real Men Season 2 | Պատմիչ | MBC |
After School Club | Հյուր, Մինայի, Սոջինի և Յուրայի հետ (Ep. 168) | Arirang | |
Girl's Day One Fine Day | Մինայի, Սոջինի և Յուրայի հետ | MBC Music | |
2016 | 2016 Idol Star Athletics Championship | MC[11] | MBC |
2016 | Running Man | Հյուր (Ep. 294)[12] | SBS |
Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել
Թվական | Երգի անվանում | Արտիստ | Դեր |
2013 | «Shaking Heart» | C-Clown | Ինքն իրեն |
«Tarzan» | Wonder Boyz | Ջեյն | |
«My Student Teacher» | NC.A | Ինքն իրեն | |
2015 | «I Am Korea» | Տարբեր արտիստներ | Ինքն իրեն |
Անվակարգումներ և մրցանակներ խմբագրել
Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2014 | MBC Entertainment Awards | Լավագույն աղջիկ նորեկ[13] | Հաղթանակ |
2015 | 2015 Daum Awards | 2015 լավագույն աճող դերասան[14] | Հաղթանակ |
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Girl's Day introduces two new members».
- ↑ «Girl's Day Hyeri's First Try at Acting». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Hyeri's aegyo on 'Real Men' goes viral in South Korea».
- ↑ «When It Comes To Solving Mysteries, Girls Rule'».
- ↑ «Girl's Day's Hyeri to Chase After Hyun Bin on 'Hyde, Jekyll, I'». Newsen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «'응답하라 1988', 확정 라인업 누구? 혜리·박보검·고경표».
- ↑ «'응답하라 1988′, 전 출연진 한 자리에 모인 인증샷 공개». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «New K-pop star couple: Tony An and Hyeri from Girls' Day». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Girl's Day's Hyeri dating former boy band member: report». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Tony An and Hyeri split over 'busy schedule'». The Korea Herald. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Hwang Hye-jin (2016 թ․ հունվարի 17). «Girl′s Day′s Hyeri to MC ′Idol Star Athletics Championship′ with SUJU′s Leeteuk and 2AM′s Jo Kwon». Newsen. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին – via CJ E&M Mwave eNewsworld.
- ↑ «Hyeri, Nam Tae Hyun and Song Min Ho spotted filming for running man | allkpop.com». Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Winners of The 2014 MBC Entertainment Awards». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «EXO D.O. and Girl's Day Hyeri win Daum "2015 Best Rising Actor-dol" Award». Newsen.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Հյե Ռի» հոդվածին։ |