Հմայակ Կալամքարյան

հայ բժիշկ, մաշկավեներաբան

Հմայակ Արտեմի Կալամքարյան (Համայակ Քալամքարյան, հունվարի 8, 1918(1918-01-08), Կարս - օգոստոսի 10, 1995(1995-08-10), Մոսկվա, Ռուսաստան), հայ բժիշկ, մաշկավեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Հմայակ Կալամքարյան
Ծնվել էհունվարի 8, 1918(1918-01-08)
ԾննդավայրԿարս
Մահացել էօգոստոսի 10, 1995(1995-08-10) (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Թուրքիա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Խաչատուր Արտեմի Կալամքարովի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Հմայակ Կալամքարյանը ծնվել է 1918 թվականի հունվարի 8 (21)-ին, Կարսում։ 1938-1941 սովորել է Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտում, 19941-1943 թվականներին՝ Թիֆլիսի բժշկական ինստիտուտում։ 1975-1988 թվականներին եղել է Մոսկվայի կենտրոնական մաշկավեներաբանական գիտահետազոտական ինստիտուտի մաշկաբանության բաժնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են մաշկի տենդաբշտիկային և լիմֆոպրոլիֆերատիկ հիվանդությունների կլինահյուսվածաբանական և բջջաբանական դասակարգմանն ու բուժման արդյունավետ եղանակների ներդրմանը։ Առաջինն է նկարագրել Կիմուրի հիվանդությունը, միելոմային հիվանդության մաշկային դրսևորումները, Կապոշի կեղծ սարկոման[2]։

Հմայակ Կալամքարյանը մահացել է 1995 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը[3]։

Հիշատակ խմբագրել

Հմայակ Կալամքարյանի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում 2018 թվականին ստեղծվել է «Պրոֆեսոր Հ. Ա. Քալամքարյանի անվան Մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա» ՀԿ-ն[4]։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ։
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան։
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ։

Երկեր խմբագրել

  • Клинические и экспериментальные материалы к вопросу об эффективности хлортетрациклина (биомицина) и синтомицина при лечении пиодермитов [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата медицинских наук / Рост. н/Д гос. мед. ин-т. - Ростов н/Д : [б. и.], 1958
  • Клиника и терапия ретикулезов кожи, 175 с. 17 л. ил. 20 см, Ереван Айастан 1983
  • Саркома Капоши / А. А. Каламкарян, В. Г. Акимов, И. А. Казанцева ; Отв. ред. А. М. Вихерт, Л. М. Непомнящих; АН СССР, Сиб. отд-ние, АМН СССР, Сиб. отд-ние, Ин-т клинич. и эксперим. медицины, 111,[1] с., [12] л. ил. 22 см, Новосибирск Наука Сиб. отд-ние 1986
  • Клиническая дерматология: редкие и атипичные дерматозы / А. А. Каламкарян, В. Н. Мордовцев, Л. Я. Трофимова. - Ереван : Айастан, 1989. - 566,[1] с. : ил.; 22 см.; ISBN 5-540-00713-1 (В пер.).[5]
  • Хроническая стафилококковая инфекция кожи / А. А. Каламкарян, А. М. Бухарович, 131,[2] с. ил. 21 см, Киев Здоровья 1990

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Каламкарян Амаяк Артемович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  3. «Каламкарян Амаяк Артемович (1918 - 1995) - дерматовенеролог, доктор мед. наук, Заслуженный деятель науки РСФСР, г. Москва». mednecropol.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  4. armderm.am. «Համայակ Արտեմի Քալամքարյան». armderm.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  5. «Каламкарян, Амаяк Артемович - Клиническая дерматология: редкие и атипичные дерматозы - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.