Խաչատուր Կալամքարով

հայ ստոմատոլոգ

Խաչատուր Արտեմի Կալամքարով (փետրվարի 26, 1927(1927-02-26), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 1998(1998-02-10), Մոսկվա, Ռուսաստան), հայ ստոմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1968):

Խաչատուր Կալամքարով
Ծնվել էփետրվարի 26, 1927(1927-02-26)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 1998(1998-02-10) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան
Մասնագիտությունատամնաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Հմայակ Արտեմի Կալամքարյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Խաչատուր Կալամքարովը ծնվել է 1927 թվականին, Կրասնոդարում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիայի ինստիտուտը։ 1963-1974 թվականներին՝ նույն ինստիտուտի, 1976-1998 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի օրթոպեդիական ստոմատոլոգիայի ամբիոնների, 1974-1978 թվականներին՝ Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի օրթոպեդիական ստոմատոլոգիայի բաժնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են երեխաների ատամնածնոտային անկանոնությունների կլինիկայի և բուժման, ատամների պրոթեզավորման բարդությունների կանխարգելման, դիմային գանգի ձևախախտումների, ատամների կարծր հյուսվածքների ախտաբանական մաշվածության օրթոպեդիական բուժման հարցերին[2][3]։

Խաչատուր Կալամքարովը մահացել է 1998 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը (հատված 3)[4]։

Երկեր խմբագրել

  • Клиника и лечение зубочелюстных аномалий у детей, Москва, 1978.
  • Деформация лицевого черепа, Москва, 1981.
  • Ортопедическое лечение патологической стираемости твердых тканей зубов, Москва, 1984.
  • Ортопедическое лечение с применением металлокерамических протезов, Москва, 1996.[5]

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Каламкаров Хачатур Артемович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  3. «Каламкаров Х.А.». MedBook.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  4. «Каламкаров Хачатур Артемович (1927 - 1998) - стоматолог, доктор мед. наук, г. Москва». www.mednecropol.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  5. «Каламкаров, Хачатур Артемович - Ортопедическое лечение патологической стираемости твердых тканей зубов - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.