Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի բուսաբանական այգի
Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի բուսաբանական այգի (ռուս.՝ Ботанический сад Первого МГМУ имени И. М. Сеченова), բուսաբանական այգի Մոսկվայում։ Գտնվում է Մոսկվա գետի ձախ ափին, ՄԿՕ «Գործարար կենտրոն» կայարանի հարևանությամբ։ Հիմնադրվել է 1946 թվականին։ Այգու հրապարակը կազմում է 4,95 հեկտար։ Բուսաբանական այգին ունի տարածաշրջանային նշանակության հատուկ պահպանվող բնական տարածքի կարգավիճակ[1]։
![]() | |
Տեսակ | բուսաբանական այգի, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Պրեսնենսկի շրջան |
Հիմնվել է | 1946 |
Պատմություն
խմբագրելՄոսկվայի դեղագործական ինստիտուտի բուսաբանական այգին (այժմ՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան) հիմնադրվել է 1946 թվականի սեպտեմբերի 25-ին, որպես ուսանողության գիտական պրակտիկայի և գիտական աշխատանքի բազա։ Այգու նախագիծը մշակել է առաջին տնօրեն Բ. Մ. Գիներոմը բուսաբան Վլադիմիր Վորոշիլովի հետ համատեղ[2]։ 1949 թվականին տնկվել են ավելի քան 100 տեսակի ծառեր ու թփեր։ 1950-1960-ական թվականներին բուսաբանական այգում փորձարկումներ են իրականացրել գենետիկ-սելեկցիոներներ Անտոն Ռոմանովիչ Ժեբրակը և Վլադիմիր Վլադիմիրովիչ Սախարովը[3]։
2016 թվականին բուսաբանական այգին առաջին անգամ բացվել է ազատ այցելությունների համար[4]։
Նկարագրություն
խմբագրելԲուսաբանական այգու տարածքը կազմում է 4,95 հեկտար, որից 2,5 հեկտարը զբաղեցնում է դենդրարիումը։ Կա նաև բույսերի տնկարան (0,5 հա) և փորձարարական տարածքներ (0,5 հա), որտեղ աճում են դեղաբույսեր[2]։
2016 թվականի տվյալների համաձայն, բուսաբանական այգում աճում է բուսական աշխարհի մոտ 1505 տեսակ, այդ թվում, հազվագյուտ ծաղկող մագնոլիա 6 մ բարձրությամբ, ինչպես նաև գինկգո, Մայերի եղևնի, տերևատ, հորտենզիա և այլն[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ботанический сад лекарственных растений Московской медицинской академии им. И. М. Сеченова // oopt.aari.ru
- ↑ 2,0 2,1 Особо охраняемые природные территории Российской Федерации. Ботанические сады и дендрологические парки. М. 2012. - С. 182.
- ↑ Ботанический сад. История // Первый Московский государственный медицинский университет имени И.М. Сеченова
- ↑ 4,0 4,1 Ботанический сад Университета им. Сеченова впервые открыли для посещения // ТАСС от 11 июля 2016