Հիրիկ նեղգծային

բույսերի տեսակ
Հիրիկ նեղգծային
Հիրիկ նեղգծային
Հիրիկ նեղգծային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ նեղգծային (I. acutiloba)
Միջազգային անվանում
Iris acutiloba

Հիրիկ նեղգծային (լատին․՝ Iris lineolata), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-15 սմ բարձրությամբ կոճղարմատավոր, գեղազարդային բույս է։ Տերևները նեղ-մանգաղաձև են, հաճախ` ուժեղ ոլորված։ 4-5 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ ծաղկապատի արտաքին մասերի ետծալը սրագագաթ է, բաց գույնի բարակ մուգ ջղերով, կիսակլորավուն պուտով, իսկ 4-5 (6) սմ երկարությամբ, 1,5-2 սմ լայնությամբ ներքինները` սրածայր, բաց մոխրագույն, մուգ դարչնագույն մանուշակագույն ջղերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում տարածված է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սիսիան և Գորիս քաղաքների շրջակայք, Վաղատին, Շուրնուխ, Ներքին Հանդ, Շիկահող, Որոտան գետի կիրճ)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Հարավարևելյան Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում` ծովի մակարդակից 800-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստանում, շիբլյակում, մարգագետիններում, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահողի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նեղգծային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նեղգծային» հոդվածին։