Հիսուսի առաջին գայթակղությունը

Հիսուսի առաջին գայթակղությունը (պորտ.՝ A primeira tentação de Cristo), բրազիլական կատակերգական ֆիլմ, որը պատրաստված է հատկապես վեբ հեռուստատեսության համար, Porta dos Fundos (The Back Door) կատակերգական թատերախմբի կողմից: Թողարկել է Նեթֆլիքս ընկերությունը 2019 թվականի դեկտեմբերի 3-ին[2]:

Հիսուսի առաջին գայթակղությունը
Հիսուսի առաջին գայթակղությունը.png
Տեսակկինոնկար
Ժանրկինոկատակերգություն, կինոնմանակում, religious film?, religious satire?, satirical film? և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Գլխավոր դերերումGregório Duvivier?[1], Antonio Tabet?[1], João Vicente de Castro?[1], Fábio Porchat?[1], Robson Nunes?[1], Thati Lopes?[1], Sura Berditchevsky?[1], Fabio De Luigi?[1] և Gabriel Totoro?[1]
Արտադրող երկիրFlag of Brazil.svg Բրազիլիա[1]
Լեզու(ներ)պորտուգալերեն
Հեռարձակում
ԱլիքՆեթֆլիքս[1]
IMDbID 11310004

ՍյուժեԽմբագրել

Հիսուսը վերադառնում է տուն 40 օր անապատում անցկացնելուց հետո, որտեղ անակնկալ է սպասվում նրան իր ծննդյան 30-ամյակի կապակցությամբ: Երեկույթի ժամանակ Մարիամը և Հովսեփը Հիսուսին հայտնում են, որ իր իսկական հայրը Աստվածն է: Բայց Հիսուսի հետ գալիս է համարձակ երիտասարդ Օրլանդոն, որը բոլորին ակնարկում է, որ նա Հիսուսի ընկերն է:

ԱրձագանքԽմբագրել

Ֆիլմը, որը հատուկ թողարկվել է Սուրբ Ծննդյան տոնի համար, հանդիսատեսի որոշակի մասի բացասական արձագանք է առաջացրել կրոնական կերպարների երգիծական պատկերման պատճառով` ներառյալ այն ակնարկը, որ Հիսուսը կարող է գեյ լինել, իսկ Կույս Մարիամը ծխում է մարիխուանա[3]: Ավելի քան 2 միլիոն մարդ հանրագիր Է ներկայացրել ֆիլմը հեռացնելու համար և հանդես են եկել Netflix-ի բոյկոտի օգտին՝ անարգանքի պատճառով: Կինոռեժիսորներն իրենց հերթին ասում են, որ բողոքի ցույցերի պատճառը հոմոֆոբիան է[4]:

2019 թվականի դեկտեմբերի 24-ին պայթեցվել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Porta dos Fundos-ի շտաբը երկու Մոլոտովի կոկտեյլներով[5][6][7][8]: Բրազիլական ինտեգրալիստական կրոնական ծայրահեղական խմբավորումը, որն իրեն անվանում է «Մեծ Բրազիլիայի ինտեգրալիստական ընտանիքի ժողովրդական ազգայնական ապստամբության հրամանատարություն», ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը, նրանք նույնիսկ նկարահանել են հարձակման պահը, խումբը նաև քննադատել է Netflix-ին և Քրիստոսի Առաջին գայթակղությունը անվանել է անարգանք[5]:

2020 թվականի հունվարի 9-ին Բրազիլիայի դատարանը որոշում է կայացրել, որպեսզի Նեթֆլիքսին պարտավորեցնեն հեռացնել ֆիլմը վեբ ծառայությունից[9]:

Դերասանական կազմԽմբագրել

Դերասան Կերպար
Գրեգորիո Դուվիվյե Հիսուս
Անտոնիո Տաբեթ Քեռի Վիտտորիո (Աստված-Հայր)
Ֆաբիո Պորշատ Օրլանդո ( Լյուսիֆեր )
Էվելին Կաստրու Կույս Մարիամ
Ռաֆայել Պորտուգալ Սուրբ Հովսեփ
Ռոբսոն Նունես Բաղդասար
Ժոան Վիսենտե դե Կաստրո Մելքոն
Էստեվան Նաբոտե Գասպար
Թաթի Լոպես մարմնավաճառ Թելման
Սուրա Բերդիչևսկին Մորաքույր Լուպիտա
Ֆաբիո դե Լուկա Ղազար
Գաբրիել Տոտորո Բուդդա
Պեդրկա Մոնտեյրո Շիվա
Պեդրո Բենևիդեսը Ջա Ռաստաֆարի

ԾանոթագրություններԽմբագրել