Հիշել. Որդու պատերազմը (հանգըլ: 리멤버 – 아들의 전쟁; կոր․ նոր ռոմ․: Rimembeo – Adeul-ui Jeonjaeng), հարավկորեական հեռուստասերիալ նկարահանված 2015-2016 թվականներին։ Հեռուստասերիալում նկարահանվել են Յու Սընգ Հոն, Փակ Սոնգ Ունգը, Փակ Մին Յանգը, Ջունգ Հը Սունգը և Նամ Գունգ Մինը[1][2][3]։ Այն ցուցադրվել է SBS հեռուստաալիքով 2015 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2016 թվականի փետրվարի 18-ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 21:55։ Հեռուստասերիալը բաղկացած է 20 էպիզոդից[4]։

Հիշել․ Որդու պատերազմը
Remember: War of the Son
Изображение логотипа
Ժանրմելոդրամա
Երկիր Հարավային Կորեա
ԼեզուԿորեերեն
ՌեժիսորԼի Չանգ Մին
Գլխավոր
դերերում
Յու Սընգ Հո
Փակ Սունգ Վունգ
Փակ Մին Յանգ
Ջունգ Հյե Սունգ
Նամ Գունգ Մին
ՍցենարիստՅուն Հյոն Հո
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էդեկտեմբերի 9, 2015-ից փետրվարի 18, 2016
Հեռուստաալիք
ԸնկերությունLogos Film
ԴիստրիբյուտորSBS
ՆախորդThe Village: Achiara's Secret?
ՀաջորդՊարոն ետ վերադարձեք
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե

խմբագրել

Սո Ջինգ Ուն դպրոցական է, ով ապրում է հոր հետ։ Մայրը և մեծ եղբայրը մահացել են մի քանի տարի առաջ սարսափելի ավտովթարի ժամանակ, ինչպես և վթարի մեղավորը։ Ջինգ Ուն յուրահատուկ տղա է, նրա ունակություն է գերմարդկային հիշողությունը։ Երիտասարդը իր հիշողությունները պատկերացնում է, որպես սկավառակներով արկղեր. յուրաքանչյուր պահին նա կարող է դիտել տվյալի ժամանակի պատահարները և մանրամասնորեն դիտել իր անցյալը։ Նա անգիր գիտի բոլոր գրքերը, որոնք երբևէ կարդացել է։ Բայց այդ ունակությունը ունի նաև բացասական կողմեր. հիշելով վթարը, Ջինգ Ուն կրկին և կրկին վերապրում է աղետը։

Անսպասելիորեն տղայի հետ դժբախտություն է տեղի ունենում. նրա հոր հիշողությունը վատանում է, ախտորոշումն է` Այցհեյմերի հիվանդություն։ Շուտով նա դադարում է ճանաչել որդուն, մոռանում է սիրելի կնոջ և ծանոթների մասին։ Երբ նրան գտնում են անտառում երիտասարդ աղջկա դիակի մոտ, նա նույնիսկ չի կարողանում հիշել, թե ինչպես է այդտեղ հայտնվել։ Այդ դաժան սպանությունը իրագործել է ապահովագրական հսկա կազմակերպության ժառանգը, բայց նրա փաստաբանները որոշում են, որ մեղքը պետք է բարդեն հիշողությունը կորցրած ծերուկի վրա։

Այդպես Ջինգ Ույի հայրը հայտնվում է բանտում հանցանքի համար, որը նա չի կատարել։ Հենց ինքը` երիտասարդը չի կարողանում կատարվածի հետ հաշտվել, բայց շատ անօգնական էր, որպեսզի ինչ- որ բան աներ։ Նա երդվում է դառնալ ուժեղ և ազդեցիկ փաստաբան, որպեսզի վրեժխնդիր լինի, բռնել իրական մարդասպանին և արդարեցնել հոր անունը։ Միայն թե ճակատագիրը հարվածում է նրան նոր ուժով. Ջինգ Ույի հիշողությունը սկսում է վատանալ, իսկ հիշողությունները մոռացվում են, ինչպես ավազը մատների արանքից։ Կարող է արդյո՞ք նա հաղթել այս պատերազմում։

Դերերում

խմբագրել

Գլխավոր դերերում

խմբագրել

Օգտագործելով իր հրաշալի հիշողությունը, նա կարողանում է դառնալ Հարավային Կորեայի ամենաերիտասարդ փաստաբանը, ավագ դպրոցից հեռանալուց հետո, որպեսզի ապացուցի իր հոր անմեղությունը, մինչև կհասնի մահապատժի ժամանակը։

  • Փակ Սընգ Ունգ - Փակ Դոնգ Հո

Փաստաբան, ով միշտ հասնում է հարյուր տոկոս հաջողության, սակայն հզոր և հարուստի պայքարը աղքատի դեմ նրան պարտություն բերեցին։ Եվ այժմ նա պաշտպանում է հարուստներին։ Փակ Մին Յունգ - Լի Ին Ա Բացի Փակ Դոնգ Հոյից նա համարվում է միակը, ով հավատում է Սո Ջին Ուի հայրիկի անմեղությանը։ Այժմ նա դատախազ է և հավատում է ճշմարտության և ազնվության ուղիներին։

  • Ջունգ Հե Սընգ - Նամ Յո Կյունգ

Լի Ին Այի դասընկերը և գործընկերը։ Նա Նամ Գյու Մանի քույրն է և արագ ներգրավում է Սո Ջին Ույի ունակություններով։

Հարուստ հակառակորդ՝ Նամ Գյու Ման, պատասխանատու է հանցագործության համար, որում սխալմամբ մեղադրում են Սո Ջին Ույի հայրիկին։ Նա է անողոք է և դաժան իր հարաբերություններում, բայց երևում է, որ վախենում է հոր բարկությունից։

Երկրորդական դերերում

խմբագրել
  • Ջուն Կվանգ Րյուլ - Սո Ջե Հյոկ (Ջին Ույի հայրը)

Նրան սխալմամբ մեղադրել են այն հանցագործության համար, որը կատարել է Նամ Գյու Մանը, և նրան դատապարտել են մահապատժի։ Նա տառապում է Ալզգեյմեր (հիշողության կորուստ) հիվանդությամբ և չի կարողանում ապացուցել, որ նա անմեղ է։

  • Հան Բո Բե - Օ Ջունգ Ա

Այն կինը, ում Նամ Գյու Մանը դաժանաբար սպանել է, և Սո Ջե Հյոկը ընտրվել է, որպես նրա գործողությունների մեղավոր։

  • Հան Ջին Հի - Նամ Իլ Հո (Գյու Մանի և Յո Կյունգի հայրը)
  • Լի Սի ԸՆ - Ան Սու Բոմ (Գյու Մանի աջ ձեռքը)

Նա հնազանդ քարտուղար է և Նամ Գյու Մանի հուժկու հարվածների տոպրակը։

  • Լի Ոն Ջոնգ - Սուկ Ջու Իլ

Ավազակ, ով Փակ Դոնգ Հոյի համար հոր պես է, բայց հպատակվում էր Նամ Գյու Մանի ընտանիքին։

  • Քիմ Ջի Հուն - Փյոն Սանգ Հո

Փակ Դոնգ Հոյի աջ ձեռքը։

  • Սոնգ Յանգ Քյու - մեղադրող Թակ Յանգ Ջին
  • Ում Հյո Սոփ - Հոնգ Մու Սոկ

Փակ Դոնգ Հոյի գլխավոր մրցակիցը և Ին Այի տնօրենը, որը հետո, հայտնվում է Նամ ընտանիքի ձեռքում և սխալմամբ դատապարտում Սո Ջե Հյոկին հանցագործության համար, դառնում է ավելի հզոր իր աշխատասենյակում։

  • Շին Ջե Հա - Սոլ Մին Սու
  • Քիմ Հյոնգ Բոմ - Իրավաբան Սոնգ Ջե Իկ
  • Լի Ջոնգ Ըն - Յոն Բո Մի
  • Քիմ Ջին Ու - Դատավոր Գանգ Սոկ Գյու
  • Օ Նա Րա - Մեղադրող Չա Ջին Կյունգ
  • Ջունգ Ին Գի - Ին Այի հայրը
  • Փակ Հյոն Սոկ - Ին Այի մայրը
  • Մենգ Սանգ Հուն - Ջունգ Այի հայրը
  • Լի Շի Ա - Քիմ Հան Նա
  • Լի Սունգ Հյունգ - Լի Ջունգ Հուն
  • Ջոն Սե Հյոն

Սաունդթրեկ

խմբագրել
Անվանում Կորեերեն անվանումը Կատարող
Cold 시리다 K.will
Can You Hear Me 들리나요 Ջու Յանգ
Don't You Know 모르나요 Ջանգ Ջե Ին
Hate 미워진다 Բրո
Winter Wind 겨울바람 Հան Բյոլ
I Can Love You 사랑한다 할 수 있기에 Բոբբի Կիմ

Վարկանիշ

խմբագրել

Հեռուստասերիալի 7-րդ և 8-րդ էպիզոդները պետք է ցուցադրվեյին 2015 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին, բայց հետաձգվել է SBS Entertainment Awards-ի և SBS Drama Awards-ի պատճառով։

Աղյուսակում կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր վարկանիշը, իսկ կարմիր թվերը ամենաբարձր վարկանիշը։

Էպիզոդի # Ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[5] AGB Nielsen[6]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 9 դեկտեմբերի 2015 թվական 6.6% (20th) 8.1% (14th) 7.2% (20th) 8.2% (15th)
2 10 դեկտեմբերի 2015 թվական 7.9% (18th) 9.6% (8th) 9.7% (16th) 10.8% (9th)
3 16 դեկտեմբերի 2015 թվական 9.6% (13th) 12.3% (5th) 11.7% (5th) 13.9% (5th)
4 17 դեկտեմբերի 2015 թվական 10.0% (12th) 11.9% (3rd) 12.1% (6th) 14.3% (4th)
5 23 դեկտեմբերի 2015 թվական 11.2% (8th) 13.4% (3rd) 13.4% (5th) 15.8% (3rd)
6 24 դեկտեմբերի 2015 թվական 11.4% (6th) 13.4% (2nd) 13.4% (4th) 14.8% (3rd)
2016 թվական
7 6 հունվարի 2016 թվական 13.2% (5th) 15.9% (2nd) 15.7% (4th) 18.1% (2nd)
8 7 հունվարի 2016 թվական 14.2% (5th) 18.6% (2nd) 15.6% (4th) 17.7% (2nd)
9 13 հունվարի 2016 թվական 14.6% (6th) 18.0% (2nd) 16.4% (4th) 19.1% (2nd)
10 14 հունվարի 2016 թվական 16.2% (4th) 20.0% (2nd) 16.4% (4th) 19.0% (3rd)
11 20 հունվարի 2016 թվական 16.1% (4th) 19.3% (2nd) 15.1% (4th) 16.3% (2nd)
12 21 հունվարի 2016 թվական 16.6% (4th) 18.7% (2nd) 16.6% (4th) 18.8% (3rd)
13 27 հունվարի 2016 թվական 15.6% (5th) 18.7% (2nd) 15.1% (4th) 17.9% (3rd)
14 28 հունվարի 2016 թվական 17.6% (3rd) 19.7% (2nd) 15.6% (4th) 17.9% (3rd)
15 3 փետրվարի 2016 թվական 15.3% (6th) 18.7% (2nd) 16.3% (3rd) 18.6% (3rd)
16 4 փետրվարի 2016 թվական 17.8% (2nd) 20.9% (2nd) 17.0% (3rd) 19.8% (2nd)
17 10 փետրվարի 2016 թվական 15.9% (3rd) 19.3% (2nd) 16.3% (3rd) 18.5% (3rd)
18 11 փետրվարի 2016 թվական 18.3% (3rd) 23.1% (2nd) 18.0% (3rd) 20.3% (3rd)
19 17 փետրվարի 2016 թվական 17.9% (4th) 21.7% (2nd) 18.1% (3rd) 20.9% (2nd)
20 18 փետրվարի 2016 թվական 20.1% (2nd) 23.7% (2nd) 20.3% (2nd) 22.6% (2nd)
Միջինը 14.2% 17.3% 15% 17.2%

Միջազգային հեռարձակում

խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք Ծան․
2016 52nd Paeksang Arts Awards Լավագույն դերասան (հեռուստատեսություն) Նամ Գունգ Մին Առաջադրված
Ամենահայտնի դերասան (հեռուստատեսություն) Առաջադրված
5th APAN Star Awards Գերազանցության մրցանակ, Մինի սերիալների դերասան Հաղթանակ
9th Korea Drama Awards Հատուկ գերազանցության մրցանակ, Դերասան Յու Սընգ Հո Առաջադրված
1st Asia Artist Awards Լավագույն արտիստներ, Դերասան Նամ Գունգ Մին Հաղթանակ
SBS Drama Awards Ոսկե մրցանակ (Daesang) Առաջադրված
Հատուկ գերազանցության մրցանակ, Ֆանտազիա և դրամա ժանրերի դերասանուհի Փակ Մին Յանգ Առաջադրված
Գերազանցության մրցանակ, դրամա ժանրի դերասան Յու Սընգ Հո Հաղթանակ
Հատուկ պաշտոնատար մրցանակ, դրամա ժանրի դերասան Փակ Սունգ Ունգ Հաղթանակ
Լի Սի Ըն Առաջադրված
Հատուկ պաշտոնատար մրցանակ, դրամա ժանրի դերասան Ջունգ Հե Սունգ Առաջադրված
K-Wave Star Award Յու Սընգ Հո Առաջադրված
Այդոլ ակադեմիայի մրցանակ - Best Drudge Առաջադրված
Լի Սի Ըն Առաջադրված
2017
5th CARI K Drama Awards
Լավագույն երկրորդական դերասան Նամ Գունգ Մին Հաղթանակ [9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Yoo Seung-ho bridges movie, terrestrial and cable dramas». The Korea Herald. 2015 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. «FIRST LOOK: SBS thriller Remember, starring Yoo Seung Ho, Namgoong Min, and Park Min Young». Drama Fever. 2015 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  3. «Park Min-young, Yoo Seung-ho star in new TV drama». The Korea Times. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Yoo to star as lawyer in thriller-melodrama». The Korea Times. 2015 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNMS Ratings (Korean). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. https://vulcanpost.com/504461/online-korean-movie-drama-platform-viu-launches-spore-content-free/
  8. «One TV Asia».
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշել․ Որդու պատերազմը» հոդվածին։