Հին ճանապարհով, հայերեն փոփ երգ, Լիլիթ Հովհաննիսյանի և դուդուկահար Գևորգ Այվազյանի կատարմամբ[1]։ Երգը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 2-ին Լիլիթ Հովհաննիսյանի յութուբյան պաշտոնական ալիքով[2]։ Երգը գրվել է Վահրամ Պետրոսյանի կողմից[3]։

«Հին ճանապարհով»
«Հին ճանապարհով» սինգլի շապիկը (Լիլիթ Հովհաննիսյան, {{{տարեթիվ}}})
Լիլիթ Հովհաննիսյանի սինգլը
Թողարկված2016 թվականի դեկտեմբերի 2-ին
Տևողություն5:42
ՊրոդյուսերՎահրամ Պետրոսյան

Նախապատմություն խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 2-ին Լիլիթ Հովհաննիսյանը Իստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել՝ 90-ականներ.. պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը։

Ամիսներ առաջ, երբ նկարահանում էինք այս տեսահոլովակը, դեռ գարուն էր ու արևը շողում էր յուրահատուկ փայլով։ Ուզում եմ այս տեսահոլովակի միջոցով հայկական արևն ուղարկել Հայաստանից հեռու գտնվող իմ բոլոր հայրենակիցներին։ Երջանիկ կլինեմ, եթե այս երգն ու դուդուկի քաղցր հնչյունները առիթ դառնան թեկուզ մեկ հայի, թեկուզ կարճ ժամանակով կամ էլ թեկուզ մտովի ՏՈւՆ վերադառնալու։

Անձնակազմ խմբագրել

Տեսահոլովակ խմբագրել

Արամայիս Հայրապետյանի ղեկավարած «Հին ճանապարհով» երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Դսեղ գյուղում և Ավստրիայում` Վիեննայում։

Տեսանյութը պատմում է հայ ընտանիքի պատմություն. ընտանիքի հայրն ու որդին պատերազմ են գնում և հայրը մահանում է, իսկ որդու անունը տեղ է գտնում անհետ կորածների ցանկում (չնայած, որ իրականում ողջ էր)։ Աղջիկը ամուսնանում է հարուստ մարդու հետ և թողնում է իր հայրենիքը, իր մորը։ Օտարերկրյա մի երկրում ապրելուց հետո աղջիկը որոշում է վերադառնալ հայրենիք։ Վերադառնալուն պես նա իմանում է, որ մայրը սրտի կաթված է ստացել և հիվանդանոցում է գտնվում։

Իսկ որդին կարողանում է բացել այն դուռը, որտեղ նա և մի քանի մարդ պատանդ էին պահվում, սակայն վերջին պահին թշնամին նրան նկատում է։

Մայր և աղջիկ տանն էին, երբ դուռը բացվեց և ներս մտավ որդին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել