Վահրամ Պետրոսյան (դաշնակահար)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահրամ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վահրամ Պետրոսյան (հուլիսի 21, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, երգահան[1][2]։
Վահրամ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Ամուսին | Լիլիթ Հովհաննիսյան |
Կենսագրություն
խմբագրելՎահրամ Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 21-ին, Երևանում[3]։ 2011 թվականի հունիսի 29-ին ամուսնացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ[4][5]։
Սովորել է Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կիթառի և դաշնամուրի բաժիններում, որն ավարտել է 1995 թվականին[6]։ 1995-2000 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում՝ երգչախմբի դիրիժորի և մանկավարժի մասնագիտությամբ։ 2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 2009 թվականին՝ նույն հաստատության ասպիրանտուրան՝ որպես դաշնակահար[7]։
Մոտ 150 երգերի, մյուզիքլների, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։
2008 թվականին Ռազմիկ Ամյանը Վահրամ Պետրոսյանի «Դու իմն ես լինելու» երգով «5 աստղ» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, իսկ «Մամա» երգով Վլադիմիր Արզումանյանը 2010 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթում՝ 1-ին մրցանակին։
2009 թվականին գրել է «Կյանքի գինը», 2010 թվականին՝ «Վերադարձ», 2012 թվականին՝ «Մեղավորները» հեռուստասերիալների երաժշտությունները։
Վահրամ Պետրոսյանի երգերը կատարել են նաև արտասահմանյան երգիչները[փա՞ստ]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ LLC, Helix Consulting. «Հայազն երիտասարդներին բարկացրել է Վահրամ Պետրոսյանը. Նրանք ԱԱԾ-ին խնդրել են զբաղվել նրանով». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը իր էության մեջ ադրբեջանական երաժշտություն է հայտնաբ». news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Zarkfoundation - Վահրամ Պետրոսյան». zarkfoundation.com.
- ↑ «Zarkfoundation - Լիլիթ Հովհաննիսյան». zarkfoundation.com.
- ↑ «Ամուսնությունից 10 տարի անց Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը սպասում են իրենց առաջնեկին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Վահրամ Պետրոսյան». armproxy (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ ՄԱՄՈՒԼ․ամ (2013 թ․ մայիսի 25). «Վահրամ Պետրոսյան». mamul.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.