«Հին ձայնապնակ» (ռուս.՝ «Старая пластинка»), նկարված երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից Լեոնիդ Ուտյոսովի երգերի հիման վրա[1]։ Կինոթատրոններում թողարկվել է Լեոնիդ Ուտյոսովի մահվանից մեկ տարի անց՝ որպես հարգանքի տուրք։

Հին ձայնապնակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստՎյաչեսլավ Կոտյոնոչկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1982

Սյուժե խմբագրել

Օդեսայի երկհարկանի շենքերից մեկի բնակարանում հնչում է պատեֆոնի ձայնը։ Այնտեղ վայրէջք է կատարում թռչող ափսե, որի անձնակազմի անդամները որոշ ժամանակով վերցնում են Լեոնիդ և Էդիտ Ուտյոսովների երգերի ձայնապնակների տուփը, որպեսզի տանեն իրենց տուն, պատճենեն դրանք ու իրենց հարազատ մոլորակի բնակիչներին ծանոթացնեն Երկրի արվեստի հետ։

Մուլտֆիլմում հնչում են «Сердце», «Маркиза», «Му-му», «Борода», «Песня старого извозчика», «Улыбка» երգերը։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ – Իրինա Կրյակովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին
  • Ռեժիսոր – Վյաչեսլավ Կոտյոնոչկին
  • Բեմադրող նկարիչներ – Գ. Կոզլով, Ա. Վինոկուրով, Ն. Երիկալով, Ա. Կոտյոնոչկին
  • Օպերատոր – Ս. Կոշչևա
  • Հնչյունային օպերատոր – Վ. Կուտուզով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Վ. Լիխաչյով, Վ. Կրումին, Օ. Սաֆրոնով, Տ. Պոմերանցևա, Օ. Կոմարով, Ա. Բուկին
  • Նկարիչներ – Ի. Զարուբա, Ս. Մարակասով, Պ. Կորոբաև, Ն. Կլիմով
  • Ռեժիսորի օգնական – Տ. Միտիտելո
  • Մոնտաժող – Մ. Միխեևա
  • Խմբագիր – Ե. Նիկիտկինա
  • Նկարահանող խմբի տնօրեն – Լ. Մոնախովա

Վերաթողարկում խմբագրել

1980-ական թվականների կեսերից մուլտֆիլմը վերաթողարկվել է «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագրաով» տեսաերիզներով, 1990-ական թվականներին՝ խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում VHS-ով այլ ստուդիաների կողմից, այդ թվում՝ Studio PRO Video ստուդիայի կողմից 1990-ական թվականների կեսերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Вячеслав Котёночкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն խմբագրել

  • Бородин Г. Кастрация бегемота // Киноведческие записки. — 2006. — № 80.

Արտաքին հղումներ խմբագրել