Հին Գետիկ վանք, 9-12-րդ դարերի հուշարձանախումբ։ Գտնվում է Մարտունի գյուղում։ Հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոն Հին Գետիկ վանքում կարևոր դեր է ունեցել Մխիթար Գոշը։ Երկրաշարժից Գետիկ վանքը կործանվելուց հետո Մխիթար Գոշը դիմել է Զաքարե և Իվանե իշխաններին՝ խնդրելով նոր տեղ վանքի կառուցման համար, քանի որ հինը վերականգնելն անհնար էր։ Զաքարյան իշխանները հատկացրել են Տանձոտի ձորը, ուր կառուցվել է Նոր Գետիկը։ Հուշարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից, միաբանության շենքերից և այլ կառույցներից։ Համալիրում հնագույն շինությունը խաչաձև հատակագծով, չորս ավանդատներով, կոպտատաշ քարով շարված գրեթե կանգուն եկեղեցին է (9--10-րդ դդ.)։ 12-րդ դարում կառուցված գլխավոր եկեղեցին երկաստիճան գետնախարիսխի վրա հաստատված, չորս անկյուններում կրկնահատակ ավանդատներով գմբեթասրահ է ( 12 * 17 մ)` երեսպատված բազմագույն սրբատաշ քարերով։ Հյուսիսային ճակատը մշակված է հովհարաձև ավարտով պսակված եռանկյունաձև երկու խորշով, որոնց միջև բացվող մուտքը կենտրոնից քիչ արևմուտք է երիզված երկրաչափական նախշերով քանդակազարդ շրջանակով։ Արտակարգ շքեղությամբ առավել ուշագրավ է եկեղեցու արևմտյան մուտքը, որի միակտուր քարից կողերի և դրանց հաջորդող դեկորատիվ զույգ որմնասյուների միջև որմի մակերեսը մշակված է շեղանկյուն քարե սալիկներով։ Եկեղեցուն արևմուտքից կից է կոպտատաշ քարից մի շինություն, հավանաբար` ժամատուն։ Հայտնաբերվել են եկեղեցու արտաքին և ներքին հարդարանքի բազմաթիվ բեկորներ, շինարարական և նվիրատվական արձանագրությունների մասեր, 9--13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր։ Եկեղեցու մի քանի քարերի վրա փորագրված է քարագործ վարպետի անվան Խ սկզբնատառը։ Հին գետիկի ճարտարապետն է Հովասափը։

Հին Գետիկ վանք
Եկեղեցի
ՏեղադրությունՀայաստան Հայաստան Գեղարքունիքի մարզ, Գետիկ
ԱշխարհԳուգարք
Պատմական երկիրՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Հովասափ
Ճարտարապետություն
Կարգավիճակպահպանվել են ավերակները
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ9-րդ դար
Հին Գետիկ վանք (Հայաստան)##
Հին Գետիկ վանք (Հայաստան)
Հին Գետիկ վանք (Գեղարքունիքի մարզ)##
Հին Գետիկ վանք (Գեղարքունիքի մարզ)
40°39′44″ հս․ լ. 45°16′00″ ավ. ե.HGЯO
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 410