Հին Արիզոնայում
«Հին Արիզոնայում» (անգլ.՝ In Old Arizona), 1928 թվականի սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, դրամատիկ վեսթեռն, որում համատեղ աշխատել են ռեժիսորներ Իրվինգ Քամինգսը և Ռաուլ Ուոլշը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ուորներ Բաքսթերը, Էդմունդ Լոուն և Դորոթի Բյորջեսը։
Հին Արիզոնայում անգլ.՝ In Old Arizona | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեստեռն[1] |
Թվական | 1928 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռաուլ Ուոլշ և Irving Cummings?[1] |
Պրոդյուսեր | Շիհան Ուինֆիլդ |
Սցենարի հեղինակ | Tom Barry? և Paul Girard Smith? |
Դերակատարներ | Ուորներ Բաքստեր[2], Edmund Lowe?[2], Dorothy Burgess?[2], Ժոզեֆ Մակդոնալդ Ֆարրել[2], Ջորջ Արլիս, Frank Campeau?[2], Henry Armetta?[2], James Marcus?, Tom Santschi?[2], Roy Stewart?, Frank Nelson? և Soledad Jiménez? |
Օպերատոր | Արթուր Էդիսոն և Alfred G. Hansen? |
Մոնտաժ | Լուիս Ռ. Լոֆլեր |
Պատմվածքի վայր | Արիզոնա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 95 րոպե |
![]() |
Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Իրվինգ Քամինգս), «Լավագույն դերասան» (Ուորներ Բաքսթեր, միակ հաղթած անվանակարգը), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Արթուր Էդիսոն), «Լավագույն ադապտացված սցենար» (Թոմ Բարրի)։
ԴիպաշարԽմբագրել
Սերժանտ Միկի Դաննը (Էդմունդ Լոու) արդեն մի քանի ամիս փորձում է ճաղերի հետևը նստեցնել հայտնի հանցագործ Սիսկո Քիդին (Ուորներ Բաքսթեր)։ Քիդը գողացած փողերի մեծ մասը ծախսում է սիրած կնոջ՝ Տոնյայի համար (Դորոթի Բյորջես), որը դավաճանում է նրան նրա բացակայության ժամանակ։ Տոնյան ծանոթանում է Դաննի հետ և իմանում, որ իր սիրեկան Քիդի գլխի համար նշանակված է մեծ փոխհատուցում։ Նա որոշում է օգտվել դրանից և միավորվում է սերժանտի հետ։
Դերասանական կազմԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ուորներ Բաքստեր | Սիսկո Քիդ |
Էդմունդ Լոու | սերժանտ Միկի Դանն |
Դորոթի Բյորջես | Տոնյա Մարիա |
Ջոզեֆ Ֆարել Մաքդոնալդ | ուղևոր |
ՆկարահանումներԽմբագրել
Ֆիլմը նկարահանվել է Բրայս կիրճի և Զայոնի ազգային պարկերում, ինչպես նաև Մոխավե անապատում։ Որպես ռեժիսոր դիտարկվել է Ռաուլ Ուոլշը, որը ցանկացել է նաև Սիսկո Քիդի դերում նկարահանվել։ Ուոլշի պլանները չեն իրականացել. ավտովթարի պատճառով դերասանը կորցրել է աջ աչքը և վերականգնման համար անհրաժեշտ են եղել ամիսներ[3][4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0020018/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.imdb.com/title/tt0020018/fullcredits
- ↑ Marilyn Moss Raoul Walsh: The True Adventures of Hollywood's Legendary Director. — University Press of Kentucky, 2011. — С. 111. — 528 с. — (Screen Classics). — ISBN 9780813133942
- ↑ Peter B. Flint (1981-01-03)։ «Raoul Walsh, 93, dead; Early director of movies» (անգլերեն)։ New York Times
Արտաքին հղումներԽմբագրել
- In Old Arizona(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «In Old Arizona»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- MdQIw7BiUBA "In Old Arizona" ՅուԹյուբում