Հին Ակրոպոլիս թանգարան
Հին Ակրոպոլիս թանգարան (հուն․՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης), եղել է հնագիտական թանգարան Ակրոպոլիսի տարածքում, Աթենք, Հունաստան։ Կառուցվել է ժայռի արևելյան եզրի խորշում։ Համարվել է Աթենքի ամենախոշոր հնագիտական թանգարաններից մեկը։ Սահմանափակ տարածքի պատճառով հունական կառավարությունը 1980 թվականին նոր թանգարան կառուցելու որոշում կայացրեց։ Նոր Ակրոպոլիս թանգարանը կառուցվել է Ակրոպոլիսի ստորին հատվածում։ 2007 թվականին հին թանգարանը փակվեց և բոլոր հին առարկաները տեղափոխվեցին նոր թանգարան, որը բացվեց 2009 թվականի հունիսի 20-ին[6]։
Հին Ակրոպոլիս թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ[1] |
Վայր | Dionysiou Areopagitou Street? |
Պատկանում է | Ministry of Culture and Sport? |
Հասցե | Odos Dionysiou Areopagitou 1511742 |
Հիմնադրված է | 2009 |
Այցելուներ | 5 500 000 մարդ, 1 355 890 մարդ (2010), 1 406 096 մարդ (2016)[2], 1 593 362 մարդ (2017)[2], 1 774 304 մարդ (2018)[3][4] և 1 760 315 մարդ (2019)[5] |
Տնօրեն | Դիմիտրոս Պանդերմալիս |
Կայք | theacropolismuseum.gr |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանում են գտնվում աշխարհի հնագույն հունական մասունքները, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ակրոպոլիսի տարածքից։ Կառույցի ճարտարապետն է եղել Պանագիս Կալկոսը։ Շինությունը կառուցվել է 1865-1874 թվականներին։ 1950 թվականին շենքի տարածքն ընդլայնվել է հույն ժամանակակից ճարտարապետ Պատրոկիոս Կարանատինոսի կողմից[7]։
Ակրոպոլիսի թանգարանում են գտնվել Ակրոպոլիսի հուշարձանների քարե արձաններ, բրոնզե գործիքներ, պեղված առարկաներ[8]։ Շինությունը գտնվում է Ակրոպոլիսի հարավարևելյան անկյունում։ 1974 թվականին վարչապետ Կոստանտինոս Կարամանտիսն առաջարկել է կառուցել նոր թանգարան։ 2007 թվականին թանգարանի հին շենքը փակվել է և տեղափոխվել է թանգարանի նոր շենք։
Նոր շենքԽմբագրել
Ակրոպոլիս թանգարանի նոր շենքը նախագծել են Բերնարդ Չումին և Միխալի Ֆոտիադեսը։ Կառուցվել է 2002-2007 թթ. Areopagitou փողոցում։ Հանդիսավոր բացումը կատարվել է 2009 թվականի հունիսի 20-ին։ Առաջին տարում մուտքի վճարը եղել է մեկ եվրո, այնուհետև՝ հինգ եվրո։
Վնասներ ԱկրոպոլիսինԽմբագրել
Հին Ակրոպոլիս թանգարանի դրենաժային խողովակները քայքայել են Ակրոպոլիսը, և Պարթենոնի փլուզման վտանգ կա[9]։
ՀավաքածուԽմբագրել
Թանգարանում պահվում են իրեր, որոնք հայտնաբերվել են Աթենյան Ակրոպոլիսի տարածքից, հիմնականում Պարթենոնից, Էրեխտեյնոնից, Պրոպիլեյներից, Նիկեի տաճարից, Աթենքի հին տաճարից[10]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c
- ↑ https://etravelnews.gr/auxisi-se-mouseia-kai-arhaiologikous-horous/
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ New Acropolis Museum(չաշխատող հղում)
- ↑ The Acropolis Museum: A Descriptive Catalogue Brouskari M.S.(1974) Commercial Bank of Greece
- ↑ The Bronze Fragments of the Acropolis Bather A.G. The Journal of Hellenic Studies (13), 1892 - 1893, pp. 124-130
- ↑ Greek Tragedy: Acropolis Is 'Decaying'
- ↑ Hellenic Ministry of Culture | Acropolis of Athens
Արտաքին հղումներԽմբագրել
Հին Ակրոպոլիս թանգարան Վիքիպահեստում |
- Acropolis museum
- Acropolis Museum: Moschophoros, Kritios Boy Archived 2007-09-27 at the Wayback Machine.