Հինգ վայրկյանի կանոն, քաղաքային լեգենդ, որը հաստատում է գետնին ընկած և ըստ տրամաբանության՝ դրանից կեղտոտված ուտելիքների անվնաս օգտագործումը։ Արտահայտությունը, որով հղում է կատարվում այս կարծեցյալ «կանոնին», կարող է լինել հեգնանքով կամ կատակով։ Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ 5 վայրկյանն առավել քան բավարար է ուտելիքի մեջ մանրէների ներթափանցման համար՝ անգամ հատակին դրանց քիչ քանակության պարագայում[1][2][3][4]։ Երբեմն կիրառվում է նաև երեք վայրկյանի կանոն ձևով[5]։

Հինգ վայրկյանի կանոնը պատկերող ծաղրանկար

«Կանոն» ուտելիքի վերաբերյալ խմբագրել

«Կանոնը» կիրառվում է թխվածքաբլիթի պես չոր ուտելիքի վերաբերյալ, որն ընկել է գետնին կամ հատակին։ Ըստ դրա՝ բոլոր միկրօրգանիզմները, որ կարող է անցնել ընկած ուտելիքին մի քանի վայրկյանի ընթացքում, կլինեն այնքան քիչ քանակությամբ, որ արագ կոչնչացվեն ստամոքսային թթվից և օրգանիզմին վնաս չեն պատճառի։

«Կանոնն» առավել հազադեպ հիշատակվում է այնպիսի կպչուն ուտելիքիների դեպքում, ինչպիսիք են պաղպաղակը, մաստակը, առանց փաթեթավորման կոնֆետը, հատկապես եթե կեղտոտվածությունը նկատելի է։

«Կանոնի» մասին հաճախ մոռանում են կարագի կողմով գետնին ընկած բուտերբրոտի դեպքում։

Հետազոտություններ խմբագրել

«Կանոնի» ուսումնասիրությունը 2003 թվականին կատարեցին Ջիլիան Քլարքի միջնակարգ դպրոցի շրջանավարտները Չիկագո քաղաքի Իլինոյսի համալսարանում[1] պրակտիկայի ընթացքում Մերեդիթ Ագլիի ղեկավարությամբ։ Փորձարկման ժամանակ մասնաշենքի (լաբորատորիա, հանրակացարան, նախաճաշարան) հատակից ընտրվեցին նմուշներ՝ վերցված մանրէների կուլտուրայի լուծույթով։ Ուսումնասիրության արդյունքում ստացված օրինակները մանրադիտակով զննելուց հետո պարզ դարձավ, որ դրանք չեն պարունակում նշանակալի թվով բակտերիաներ։ Կրկնակի անցկացված հետազոտության արդյունքում ստացվեցին նույնպիսի արդյունքներ, որ թույլ տվեց եզրահանգել չոր հատակի ունեցած համեմատական անվնասության մասին՝ դրանց վրա ընկած ուտելիքի պարագայում։

Քլարքը նաև ստուգեց հատակի՝ ավելի վաղ հայտնի եղած բակտերիալ կեղտոտվածության դեպքի վարկածը։ Լաբորատորիայում հատակի երեսպատման համար հարթ և խորդուբորդ սալիկների վրա տեղակայվեցին աղիքային ցուպիկի լաբորատորիական պայմաններում աճեցրած որոշակի քանակի մանրէներ։ Սալիկների վրա տարբեր ժամանակներում տեղադրվեցին փորձանմուշներ՝ թխվածքաբլիթը կտորներ և կոնֆետներ, որոնք հետագայում անցան մանրադիտակային զննություն։ Բոլոր փորձանմուշների վրա հայտնաբերվեցին բավականին շատ բակտերիաներ՝ մի քանի վայրկյան իսկ չանցած։ Այսկերպ «կանոնը» գիտականորեն հերքվեց։

Հետազոտության ընթացքում Ջիլիան Քլարքը նաև հասարակության մեջ հարցում անցկացրեց «արագ վերցրածը չի համարվում ընկած» կանոնի վերաբերյալ, որի արդյունքում պարզ դարձավ, որ կանանց 70 % և տղամարդկանց 56 % ծանոթ են դրան, և նրանցից շատերն առաջնորդվում են հենց այդ «կանոնով»՝ որոշելով ուտել գետնին ընկած ուտելիքը։ Բացի այդ՝ նրան հաջողվեց բացահայտել, որ կանայք «կանոնը» կիրառում են ավելի հաճախ, քան տղամարդիկ, ինչպես նաև որ ընկած թխվածքաբլիթները և քաղցրավենիքն այդ դեպքում կիրառվում են ավելի հաճախ, քան բրոկկոլին կամ ծաղկակաղամբը։

Քլարքի աշխատանքը 2004 թվականին արժանացավ Իգնոբելյան մրցանակի առողջապահության բնագավառում։

«Կանոնը» հիշատակվում է նաև «Դիսքավերի» ալիքի «Լեգենդներ փշրողները» սերիալի էպիզոդներից մեկում։ Նրանց անցկացրած գիտափորձի արդյունքները հաստատեցին Քլարքի հետազոտությունները. ազդեցության ժամանակը որոշիչ դեր չունի ուտելիքի՝ մանրէական կեղտոտման մեջ և նույնիսկ երկու վայրկյանը առավել քան բավարար է աղտոտման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հոդված Քլարքի գիտափորձի մասին (անգլ.)
  2. Sefton, Dru (2003). Intern Puts Science Behind the Five-Second Rule, Newhouse News service
  3. Kluck, Chad. I Think Therefore I Am: A Collection of My Thoughts, p. 35 (2000) (2000 book with reference to rule)
  4. (16 May 2007). Kissing Away the Germs (letter to editor), The New York Times
  5. (7 February 2006). Getting the dirt of the 5-second rule, Southeast Missourian