Հիլդա (անգլ.՝ Hilda) (հայտնի է նաև որպես Հիլդաֆոլկ[1]) — բրիտանական գրաֆիկական վեպերի շարք երեխաների համար, որոնք գրել և նկարել է Լյուկ Փիրսոնը և հրապարակվել են «Nobrow Press»-ի կողմից։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին «Netflix»-ի կողմից թողարկվել է անիմացիոն ադապտացիան։ «Netflix»-ի սերիալի հաջողությունից հետո հրատարակվեցին մի քանի հեքիաթների գրքեր։

Բովանդակություն խմբագրել

Վեպերի գործողությունները տեղի են ունենում XX դարի վերջի Սկանդինավիային նմանեցնող մի ֆանտաստիկ աշխարհում և ոգեշնչված են սկանդինավյան բանահյուսությունից, հեքիաթներից և Մումինների աշխարհից[2]։ Գլխավոր հերոսը փոքրիկ աղջիկ է, առաջին երկու գրքերում նա ապրում է մոր հետ լեռներով ու անտառով շրջապատված հարթավայրում գտնվող տանը, հետո նրանք տեղափոխվում են Թրոլլբերգ քաղաք։ Հիլդայի աշխարհը բնակեցված է սովորական մարդկանցով և այնպիսի ֆանտաստիկ արարածներով, ինչպիսիք են թրոլլները, հսկաները, էլֆերը և ուրվականները։ Չորրորդ գրքում Հիլդան համալրում է Ճնճղուկ Սկաուտների շարքերը։

Գլխավոր հերոսները խմբագրել

  • Հիլդա - Գլխավոր հերոսուհին՝ խելացի, բարի և հետաքրքրասեր աղջիկ, որը ցանկանում է ուսումնասիրել իրեն շրջապատող աշխարհը։ Թեև նա շփվում է իր դասընկերների և իր ընկեր սկաուտների հետ, նա հիմնականում մնում է ինքն իրեն՝ նախընտրելով ուսումնասիրել և ընկերանալ ֆանտաստիկ արարածների հետ։
  • Թվիգ – Հիլդայի հավատարիմ ընտանի աղվեսաեղջերուն (կիսով աղվես, կիսով եղջերու
  • Յոհաննա – Հիլդայի մայրը, հոգատար և աջակցող է, բայց հաճախ անհանգստանում է իր դստեր համար։ Իր պատանեկության տարիներին նա ճնճղուկ սկաուտ էր,որը Թրոլլբերգի սկաուտական խմբերի անվանումն է։

Հրապարակման պատմություն խմբագրել

Անվանումը Բնօրինակի անվանումը Հեղինակը և նկարազարդողը Հրատարակողը Ձևաչափը Բնօրինակի թողարկման տարեթիվը
Հիլդան և Թրոլլը Hildafolk (բնօրինակ)

Hilda and the Troll (վերահրատարակում)

Լյուկ Պիրսոն Nobrow Press(բնօրինակը), Flying Eye Books(վերահրապարակում) Կոմիքս 2010 (բնօրինակ)

2013 (վերահրապարակում)

Հիլդան և Կեսգիշերային Հսկան Hilda and the Midnight Giant Լյուկ Պիրսոն Nobrow Press Գրաֆիկական վեպ 2011
Հիլդան և Թռչնային Շքերթը Hilda and the Bird Parade Լյուկ Պիրսոն Nobrow Press Գրաֆիկական վեպ 2012
Հիլդան և Սև Շունը Hilda and the Black Hound Լյուկ Պիրսոն Flying Eye Books Գրաֆիկական վեպ 2014
Հիլդան և Քարե Անտառը Hilda and the Stone Forest Լյուկ Պիրսոն Flying Eye Books Գրաֆիկական վեպ 2016
Հիլդան և Լեռնային Արքան Hilda and the Mountain King Լյուկ Պիրսոն Flying Eye Books Գրաֆիկական վեպ 2019
Hilda and the Hidden People Hilda and the Hidden People Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս,
Սիերա Միլեր
Flying Eye Books Հեքիաթ 2019
Hilda and the Great Parade Hilda and the Great Parade Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս,
Սիերա Միլեր
Flying Eye Books Հեքիաթ 2019
Hilda and the Nowhere Space Hilda and the Nowhere Space Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս,
Սիերա Միլեր
Flying Eye Books Հեքիաթ 2019
Hilda and the Time Worm Hilda and the Time Worm Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս,
Սիերա Միլեր
Flying Eye Books Հեքիաթ 2020
Hilda and the Ghost Ship Hilda and the Ghost Ship Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս,
Սիերա Միլեր
Flying Eye Books Հեքիաթ 2020
Hilda and the White Woff Hilda and the White Woff Լյուկ Պիրսոն,
Սթիվեն Դեյվիս,
Սիերա Միլեր
Flying Eye Books Հեքիաթ 2020

Հիլդայի մասին գրաֆիկական վեպերը թողարկվել են տեղական թարգմանված տարբերակներով մի քանի այլ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում[3], Գերմանիայում[4], Իտալիայում[5], Իսպանիայում[6], Լեհաստանում[7], Շվեդիայում[8], Նորվեգիայում[9], Չեխիայում[10], Խորվաթիայում[11] և Ռուսաստանում[12]։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Գիրք Կարգավիճակ Մրցանակ
2012 Հիլդան և Կեսգիշերային Հսկան Հաղթել է Բրիտանական Կոմիքս, Երիտասարդների Կոմիքս[13]
2013 Հիլդան և Թռչնային Շքերթը Առաջադրվել է «Angoulême International Comics Festival», Երիտասարդների ընտրություն[14]
2014 Հիլդան և Կեսգիշերային Հսկան Հաղթել է Max & Moritz Prize, Լավագույն Կոմիքս Երեխաների Համար[15]
2014 Հիլդան և Կեսգիշերային Հսկան Հաղթել է «Gran Guinigi», Լավագույն Գրքերի Շարք[16]
2014 Հիլդան և Թռչնային Շքերթը Առաջադրվել է «Eisner Award», լավագույն հրատարակություն երեխաների համար (8-12 տարեկան)[17]
2014 Հիլդան և Թռչնային Շքերթը Առաջադրվել է «Eisner Award», Լավագույն գրող/արտիստ[17]
2015 Հիլդան և Սև Շունը Հաղթել է Դուեյն ՄաքԴաֆիի մրցանակ` մանկական կոմիքսների համար[18][19]
2017 Հիլդան և Քարե Անտառը Առաջադրվել է «Eisner Award», լավագույն հրատարակություն երեխաների համար (9-12 տարեկան)[20]
2017 Հիլդան և Քարե Անտառը Առաջադրվել է Դուեյն ՄաքԴաֆիի մրցանակ` մանկական կոմիքսների համար[21]

Անիմացիոն ադապտացիան խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 21-ին Հեռուստաարտադրական և լիցենզավորող «Silvergate Media» ընկերությունը թողարկեց անիմացիոն սերիալ հիմնված գրաֆիկական վեպերի վրա[22]։Սերիալը թողարկվել էր բացառապես «Netflix»-ով[23]։ Սերիալի երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

(անգլ.)

  1. «Luke Pearson & George O'Connor discuss Hildafolk». YouTube. Strand Bookstore. 2014 թ․ մայիսի 8.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Manga.tv (2015, մարտի 11). «[Interview] Luke Pearson - Hilda» – via YouTube.
  3. MAGNERON, Philippe. «Hilda (Pearson) - BD, informations, cotes». www.bedetheque.com (ֆրանսերեն). Վերցված է 2018թ. մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Luke Pearson» (գերմաներեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին – via Wikipedia.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Luke Pearson» (իտալերեն). Bao publishing. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «luke pearson - Casa del libro». www.casadellibro.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Książki z cyklu "Hilda"» (լեհերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «luke pearson - Adlibris». www.adlibris.com (շվեդերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «luke pearson - Adlibris Bokhandel – Størst utvalg, fri frakt fra 299 kr». www.adlibris.com (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Zachoval, David. «Hilda - ComicsDB». comicsdb.cz (չեխերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. https://www.fibra.hr/autori/luke-pearson/316/
  12. https://www.mann-ivanov-ferber.ru/hildafolk/
  13. «Winners of the first British Comics Awards are announced». cbr.com.
  14. dessinée, Festival International de la bande. «Sélection Jeunesse - 45e Festival de la Bande Dessinée d'Angoulême». bdangouleme.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  15. Erlangen, Kultur- und Freizeitamt. «Internationaler Comic-Salon Erlangen». 2014.comic-salon.de. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  16. «ALBO D'ORO». LuccaCrea. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  17. 17,0 17,1 «2014 Eisner Awards: Full List Of Winners And Nominees». ComicsAlliance. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  18. Michael Cavna, "Dwayne McDuffie Award for Kids’ Comics shortlist announced", The Beat, 2018-05-03
  19. Luke Pearson
  20. Schedeen, Jesse (2017 թ․ մայիսի 2). «The 2017 Eisner Award Nominees Revealed». ign.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  21. Rob Cave, "Dwayne McDuffie Award for Kids’ Comics 2017 Nominees Announced", Comic Book Resources, 2017-05-25
  22. «Silvergate Media». silvergatemedia.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  23. «Silvergate's 'Hilda' Headed to Netflix». awn.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  24. Pedersen, Erik (2018 թ․ հունիսի 12). «Netflix Renews 'B: The Beginning' For Season 2, Sets Premiere Date For New 'Hilda'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել