Հե Ցզյանկույ ( չինարեն հեշտ. 贺建奎 , պինին: Hè Jiànkuí; 1984[1], Xinhua County, Q10943820?, Հունան, Չինաստան), չինացի կենսաբան և կենսաֆիզիկ։ 2018 թվականի նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ CCR5 գենի վրա ազդելու միջոցով օգնել է ստեղծելու աշխարհում առաջին մարդկանց, ովքեր կունենան արհեստականորեն փոփոխված գեներ. այդ ճանապարհով ծնված երեխաները երկվորյակ աղջիկներ են՝ Լուլուն և Նանան, ովքեր, ենթադրվում է՝ անընկալունակ են ՄԻԱՎ-ի նկատմամբ[4][5][6][7]

Հե Ցզյանկույ
չինարեն՝ 贺建奎
Ծնվել է1984[1]
Xinhua County, Q10943820?, Հունան, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունկենսաբան, biomedical engineer, ֆիզիկոս և գենետիկ
Հաստատություն(ներ)գիտության տեխնոլոգիայի Հարավային համալսարան
Գործունեության ոլորտկենսաֆիզիկա, Գենետիկական ճարտարագիտություն և CRISPR-Cas method?
Ալմա մատերՉինաստանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (2006), Ռայսի անվան համալսարան (2010) և Սթենֆորդի համալսարան (2012)
Տիրապետում է լեզուներինՄանդարին և անգլերեն
Գիտական ղեկավարMichael W. Deem?
Ազդվել էStephen Quake?[2]
Պարգևներ
 He Jiankui Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2002-2006 թվականներին սովորել է Չինաստանի գիտատեխնիկական համալսարանում, հետո ընդունվել է Ռայսի համալսարանի ասպիրանտուրա և 2010 թվականին կենսաֆիզիկայի բնագավառում պաշտպանեց դիսերտացիան։ Հետո ստաժավորում է անցել Սթենֆորդի համալսարանում՝ Սթիվեն Քուեյկի ղեկավարությամբ։

2012 թվականին վերադառնալով Չինաստան՝ Շենժենի Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանաում լաբորատորիա ստացավ և կենսատեխնոլոգիայի բնագավառում մի քանի ստարտափեր հիմնեց։

Արձագանք՝ գիտափորձի մասին հայտարարությանը խմբագրել

Հարավային գիտատեխնոլոգիական համալսարանի ղեկավարությունը հայտարարեց, որ չի իմացել իր աշխատակցի փորձերի մասին և մտադիր է հետաքննություն սկսել։ Բացի այդ, նրանց կողմից հրապարակվեց մի հայտարորություն, որում հերքվում է համալսարանի՝ ցանկացած տեսակ մասնակցությունը գիտափորձին, եթե այդպիսին անց է կացվել։ Ինչպես նաև հաստատվում է, որ 2018 թվականի փետրվարից Հե Ցզյանկույը գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ, սաղմերի հետ նրա փորձերն չեն անցել համալսարանի տարածքում կամ համալսարանի կողմից վճարվող ժամերին, և որ այդ փորձերի մասին ոչինչ հայտնի չի եղել ո՛չ համալսարանի ղեկավարությանը, ո՛չ կենսաբանության վարչական դեկանատին։

Հետազոտողի՝ հրապարակային քննադատությունից հետո, հայտնվեցին տվյալներ, որ Հե Ցզյանկույը կորել է, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ[8]։

2019 թվականի հունվարի 21-ին[9] Չինաստանի իշխանությունները հաստատեցին աշխարհում առաջին փոփոխված գենոմով ծնված երեխաների ծննդյան փաստը[10][11], ինչպես նաև հայտարարեցին այն մասին, որ գիտափորձի հեղինակ Հե Ցզյանկույի նկատմամբ հետաքննություն է սկսվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. https://science.sciencemag.org/content/365/6452/430.full
  3. Gibney E., Callaway E., Cyranoski D., Tollefson J., Maher B., Castelvecchi D., Else H. Nature's 10: Ten people who mattered in science in 2018 // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2018. — Vol. 564, Iss. 7736. — P. 325—335. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/D41586-018-07683-5PMID:30563976
  4. Marchione M. Chinese researcher claims first gene-edited babies// Associated Press, 26.11.2018
  5. Учёные сообщили о рождении первых детей с искусственно измененной ДНК // ТАСС, 26.11.2018
  6. Ryan J. Scientists in China claim to have created first gene-edited human babies // CNET, 26.11.2018
  7. Белкин Н. В Китае родились первые в мире генетически модифицированные близнецы // Вести.ру, 26.11.2018
  8. «Whereabouts of Gene-Editing Doctor He Jiankui Unknown». Time. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. В Китае подтвердили рождение генетически модифицированных детей Китайские власти подтвердили рождение генетически отредактированных детей и еще одну беременность
  10. Власти Китая подтвердили рождение генетически модифицированных детей
  11. В Китае подтвердили рождение генетически модифицированных детей

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հե Ցզյանկույ» հոդվածին։