Հեքելֆոն (անգլ.՝ Heckelphone, ֆր.՝ Heckelphone, գերմ.՝ Heckelphone), փայտյափողային երաժշտական գործիք, պատկանում է հոբոյների ընտանիքին։ Տեսքով շատ նման է բաս հոբոյին։ Ստեղծվել է 1904 թվականին Վիլլիամ Հեքելի կողմից։

Հեքելֆոն
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումհոբոյ, վերադաշնակող երաժշտական գործիքներ և երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.112-71[1]
ՀնարողWilhelm Heckel? և Wilhelm Hermann Heckel?

Կառուցվածք խմբագրել

Հեքելֆոնը հոբոյից ուղիղ մեկ օկտավա ցածր է։ Այն համարվում է հոբոյը ֆագոտին կապող գործիքը։ Նրա երկարությունը 1,30 մետր է և այն բավական ծանր է դրա համար շատ հաճախ օգտագործվում է փոքրիկ հենակ, որը դրվում է հեքելֆոնի ներքևի վերջնամասում, այսպիսով հեքելֆոնը հենվում է գետնին։ Ինչպես և հոբոյը, հեքելֆոնը ունի երկմասանի խողովակ և լեզվակ։ Այն ունի մետաղյա շրջանակներ իր խողովակի վրա։ Իր հնչողությամբ այն ավելի մոտ է ֆագոտին։

Հեքելֆոն օգտագործող հայտնի ստեղծագործություններից են Ռիխարդ Շտրաուսի «Սալոմեա» և Պոլ Հինդեմիտի «Տրիո հեքելֆոնի, ալտի և դաշնամուրի համար»

Սկավառակագրություն խմբագրել

  • Robert Howe, Heckelphone; Alan Lurie, Michael Dulac, piano (2005). Centennial Recital for Heckelphone. Wilbraham Music.
  • Paul Winter Consort (1990). Earth: Voices of a Planet. Living Music.
  • Paul Winter Consort (1990). The Man Who Planted Trees. Living Music.
  • Winter, Paul (1994). Prayer for the Wild Things. Living Music.
  • Grossman and others (2002). Music by Paul Hindemith. Centaur Records.
  • Arthur Grossman, Heckelphone; Lisa Bergman, piano. Arthur Grossman Plays Heckelphone. Wilhelm Heckel GmbH.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքելֆոն» հոդվածին։