Հերման Պեցելիա

արգենտինացի ֆուտբոլիստ

Հերման Ալեխո Պեցելիա (իսպ.՝ Germán Alejo Pezzella, հունիսի 27, 1991(1991-06-27)[1][2], Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Ֆիորենտինա»-յում և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Հերման Պեցելիա
իսպ.՝ Germán Alejo Pezzella
Պեցելիան 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1991(1991-06-27)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բաիա Բլանկա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 190 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար 20
Պատանեկան կարիերա
2005-2009 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2015 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 69 (5)
2015-2018 Իսպանիա Ռեալ Բետիս 61 (4)
2017-2018   Իտալիա Ֆիորենտինա 34 (1)
2018-ներկա Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Արգենտինա Արգենտինա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 23, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

«Ռիվեր Փլեյթ» խմբագրել

Արգենտինական թիմի կազմում Պեցելիան իր նորամուտը նշել է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Արգենտինայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բելգրանո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Ռիվեր»-ի հաղթանակով[3]։ Արգենտինայի առաջնության շրջանակներում Հերմանը իր դեբյուտը նշել է 2012 թվականի մարտի 2-ին՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղում[4]։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։

Պեցելիան իր առաջին գոլը թիմի կազմում խփել է 2012 թվականի սեպտեմբերի 2-ին՝ «Ատլետիկո Կոլոն»-ի դեմ խաղում[5]։ Նա գոլի հեղինակ է դարձել նաև «Բոկա Խունիորս»-ի դեմ խաղում (1-1)[6]։

«Բետիս» խմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Պեցելիան տեղափոխվել է Լա Լիգան ներկայացնող «Բետիս»։ Թիմի կազմում նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է օգոստոսի 23-ին՝ մասնակցելով «Վալենսիա»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-1 հաշվով։

«Ֆիորենտինա» խմբագրել

2017-18 մրցաշրջանի ընթացքում հերմանը վարձավճարով հանդես է եկել «Ֆիորենտինա»-ի կազմում[7]։

2018 թվականին թիմը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 11 միլիոն եվրո։

Միջազգային կարիերա խմբագրել

2018 թվականի մայիսին Հերման Պեցելիան ընդգրկվել է ԱԱ 2018-ին մասնակցող Արգենտինայի ընդլայնված հավաքականի կազմում[8], սակայն չի մտել հիմնական 23-ի մեջ[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Արգենտինայի չեմպիոն - 2014
  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2015

Միջազգային խմբագրել

  • Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր - 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «River venció al Defensores de Ortega y avanzó en la Copa Argentina» [River defeated Defensores de Ortega and went through in Copa Argentina] (իսպաներեն). La Voz del Interior. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  4. «River quiso más, pero no pudo con el bloqueo de Quilmes» [River wanted more, but could not pass Quilmes' wall] (իսպաներեն). ESPN Deportes. 2012 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  5. «River le empató sobre la hora a Colón y lo bajó» [River drew just in time against Colón and relegated them] (իսպաներեն). ESPN Deportes. 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  6. «River y Boca empataron 1–1 en un Superclásico bajo la lluvia» [River and Boca drew 1–1 in a Superclásico under the rain] (իսպաներեն). ESPN Deportes. 2014 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Fiorentina sign €11m Pezzella» (անգլերեն). 2018 թ․ մայիսի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  8. http://www.goal.com/en-gb/amp/news/revealed-every-world-cup-2018-squad-23-man-preliminary-lists/oa0atsduflsv1nsf6oqk576rb
  9. «Icardi cut from Argentina's 23-man World Cup squad». Goal. Perform Group. 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել