Հերան Շաբան

ֆրանսահայ նկարիչ

Հերան Շաբան (Հրանտ Շաբանյան, անգլ.՝ Héran Chabanian, հունվարի 23, 1887(1887-01-23), Կարին, Թուրքիա - նոյեմբերի 13, 1939(1939-11-13), Նանտ), ֆրանսահայ նկարիչ:

Հերան Շաբան
Ծնվել էհունվարի 23, 1887(1887-01-23)
ԾննդավայրԿարին, Թուրքիա
Վախճանվել էնոյեմբերի 13, 1939(1939-11-13) (52 տարեկան)
Մահվան վայրՆանտ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Հերան Շաբանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: 1894 թվականին տեղափոխվել է Փարիզ: 1911-1913 թվականներին սովորել է Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոցում, աշակերտել ֆրանսիացի նկարիչ Գուստավ Պորեյին: Ստեղծել է գրաֆիկական աշխատանքներ, դիմանկարներ, ծովանկարներ, ձևավորել գրքեր[1]:

1896 թվականին ֆրանսիական նկարիչների սալոնում կայացել է Շաբանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսներ է ունեցել նաև Փարիզում (1900, 1939), Բրյուսելում (1910) և այլուր: Հերան Շաբանի ստեղծագործությունները բազմիցս վաճառվել են աճուրդում[2][3]: Շաբանի «Ինքնադիմանկար» (1919), «Կնոջ դիմանկար», «Կնոջ դիմանկար» (1926), «Սևամորթ Վեներան», «Սրճարանում» աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]:

ՄահԽմբագրել

1939 թվականին ինքնասպանություն է գործել Ֆրանսիայի Նանտ քաղաքում:

ԾանոթագրություններԽմբագրել