Հեռախոսային ինդուկտոր, ձեռքի հաղորդակով մագնիսաէլեկտրական մեքենա. կիրառվում է գյուղական կապի հեռախոսային ապարատներում՝ կանչի և ավարտի ազդանշաններ ուղարկելու համար։ Գրգռում է 18-21 հց հաճախականության, 60-70 վ լարման և 3,8 վտ հզորության փոփոխական հոսանք (2,5 կօհմ դիմադրության բռնվածքի դեպքում)։ Լինում են 2 տեսակի.

Նկ. 1. պտտվող խարիսխով ինդուկտոր. 1. հաստատուն մագնիսներ, 2. բևեռի կցան, 3. հոսանքահան զսպանակ (կոնտակտով)
Նկ. 2. անշարժ փաթույթով ինդուկտոր. ա-ընդհանուր տեսքը, բ-կտրվածքը. 1. պտտվող բազմաբևեռ հաստատուն մագնիս (ռոտոր), 2. փափուկ պողպատե ստատոր, 3. պտտվող սկավառակ, 4. բռնակ, 5. ստատորի փաթույթ

Հոսանքի անհրաժեշտ հաճախությունը ձեռք է բերվում բռնակի պտտման 3-3,5 պտ/վրկ հաճախականության դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 357