Զսպանակ, առաձգական տարր, որն օգտագործվում է հարվածները մեղմելու, թրթռամեկուսացման, տրված սկզբնական զսպանակն ճիգերի ստեղծման, մեխանիկական էներգիայի կուտակման համար։ Զսպանակները տարբերում են ըստ ընդունվող բեռնվածքի (սեղմման, ձգման, ոլորման, ծռման), ըստ բեռնվածքի ազդեցության բնույթի (ստատիկ, սահմանափակ ստատիկ և բազմապատիկ բաբախման ազդեցության), ըստ կոնստրուկցիայի (ոլորած կամ պտուտակաձև, պարուրաձև, հարթ, պնակաձև, օղակաձև և այլն), ըստ բնութագրի (հաստատուն և փոփոխական կոշտության)։ Զսպանակները պատրաստում են զսպանակահան հաստոցների վրա կամ ձեռքով՝ կալակներում։ Սովորաբար պատրաստում են զսպանակային պողպատից, իսկ ագրեսիվ միջավայրում աշխատող զսպանակները՝ բրոնզից։

Զսպանակի աշխատանքի մեթոդը

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 707