Հենրի Ուոլթեր Բեյթս

Հենրի Ուոլթեր Բեյթս (անգլ.՝ Henry Walter Bates, փետրվարի 8, 1825(1825-02-08)[1][2][3][…], Լեսթեր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 16, 1892(1892-02-16)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բնագետ և ճանապարհորդ։

Հենրի Ուոլթեր Բեյթս
անգլ.՝ Henry Walter Bates
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1825(1825-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 16, 1892(1892-02-16)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանEast Finchley Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լեպիդոպտերիստ, կենդանաբան, բնապահպանագետ, միջատաբան և բնագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լոնդոնի Լինեական ընկերություն և Լոնդոնի երկրագիտական ընկերություն
Commons-logo.svg Henry Walter Bates Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հենրի Ուոլթեր Բեյթսը իր ընկերոջ Ալֆրեդ Ուոլլեսի հետ ձեռնարկել է Ամազոն գետի ուսումնասիրությունը։ Բրիտանական թանգարանի աջակցության շնորհիվ 1848 թ. նա ուղևորվել է Ամերիկա և 11 տարի շարունակ ուսումնասիրել է Ամազոն գետը իր մեծ վտակների հետ միասին։ Ուոլլեսը նրա հետ մնաց միայն 4 տարի։ 1859 թ. վերադառնալով Բեյթսը Լոնդոն բերեց ամենահարուստ հավաքածուները, հիմնականում կենդանաբանական և հրատարակեց նկարագրություն իր ճանապարհորդության մասին «Բնագետը Ամազոն գետի վրա» (Լոնդոն, 1863)։ Հաջորդ՝ 1864 թ. նա նշանակվեց Լոնդոնի կենդանաբանական միության քարտուղար։ Բացի այդ, նա ունի նաև այլ աշխատություններ. «Կենտրոնական Ամերիկա. Արևմտյան Հնդկաստան և Հարավային Ամերիկա»(Լոնդոն, 1877)։ Բեյթսը հայտնաբերել է Միմիկրիայի երևույթը և տվել բացատրություն, որը հրապարակվել է 1862 թ.։ Բեյթսի կողմից հավաքված միջատների հավաքածուի մեծ մասը գտնվում է Բրիտանական թանգարանում։

ԾանոթագրություններԽմբագրել