Հենրիկա Բեյեր
Հենրիկա Սոֆյա Մարիա Բեյեր (Բայեր) (անգլ.՝ Henryka Zofia Maria Beyer, ծննդյան անունը՝ Մինտեր, մարտի 7, 1782[1], Շեցին - նոյեմբերի 24, 1855, Խշանուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), գերմանացի նկարչուհի, ով ակտիվ գործունեություն է ծավալել Լեհաստանում: Ճարտարապետ Վիլհելմ Հենրիկ Մինտերի կրտսեր քույրը:
Հենրիկա Բեյեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1782[1] |
Ծննդավայր | Շեցին |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1855 (73 տարեկան) |
Մահվան վայր | Խշանուվ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | Գերմանիա, ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Զավակներ | Karol Beyer? |
Henryka Beyer Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Հենրիկա Բեյերը գեղարվեստական վարպետության դասեր է ստացել Շեցինում նկարիչ Պետեր Շմիդտի մոտ: 1805 թվականին տեղափոխվում է Բեռլին, որտեղ գեղանկարչության ուսուցումը շարունակում է իր կտավներով և ծաղկանկարներով հայտնի նկարիչ, Թագավորական ճենապակու մանուֆակտուրայի տնօրեն Գոտֆրիդ Վիլհելմ Վոլկերի մոտ: 1811 թվականին մշտական բնակության է մեկնում Վարշավա, որտեղ սովորում է նկարիչ-մանկավարժ, լեհական գեղանկարչության մեջ կլասիցիզմ խոշորագույն ներկայացուցիչ Անտոնի Բորոդովսկու մոտ: 1813 թվականին Հենրիկա Բեյերն ամուսնանում է Յան Գոտլիբ Վիլհելմ Բայերի հետ (մահ. 1819), դրա հետ մեկտեղ լյութերականությունից անցնելով դեպի կալվինիզմի: Ունեցել է երեք որդիներ, որոնցից կրտսերը, Կարոլ Բեյերը հետագայում դառնում է «լեհական լուսանկարչության հայրը», դագերոտիպիստ, լուսանկարիչ և դրամագետ:
Վաղ այրիանալով և խնամքի տակ ունենալով երեք անչափահաս երեխաներ՝ Հենրիկա Բեյերը 1824 թվականին Վարշավայում բացում է գեղանկարչության և ուրվանկարի կանանց դպրոց, որը գոյատևում է մինչև 1833 թվականը: Նկարում էր նատյուրմորտներ ծաղիկներով, մրգերով և սպասքով, հիմնականում ջրաներկ, ջերմ մուգ գուներանգներով: Իր աշխատանքները ստորագրում էր Hka Beyer:
Հենրիկա Սոֆյա Մարիա Բեյերը մահացել է 1855 թվականի նոյեմբերի 24-ին լեհական Խշանու քաղաքում:
ԳրականությունԽմբագրել
- Polski Słownik Biograficzny, tom I, Kraków 1935.
- Jadwiga i Eugeniusz Szulcowie, Cmentarz ewangelicko-reformowany w Warszawie, Warszawa 1989 (Hedwig and Eugene Szulcowie, Evangelical Reformed Cemetery in Warsaw, Warsaw, 1989).
- Wladyslaw Janiszewski, in Polish Biographical Dictionary. T. 1 Krakow: Polish Academy of Learning - Main Ingredients in bookstores Gebethner and Wolff, 1935, p 478 Reprint: Department of National Theatre. Ossolińskich, Kraków 1989, ISBN 8304034840