Հայնրիխ Ալբերտ

(Վերահղված է Հենրիխ Ալբերտից)

Հայնրիխ Ալբերտ (գերմ.՝ Heinrich Albert, հուլիսի 8, 1604(1604-07-08)[1][2][3][…], Bad Lobenstein, Գերմանիա[4][1] - հոկտեմբերի 6, 1651(1651-10-06)[4][2][3][…], Քյոնիգսբերգ, Brandenburg-Prussia[4]), գերմանացի երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող։

Հայնրիխ Ալբերտ
Ծնվել էհուլիսի 8, 1604(1604-07-08)[1][2][3][…]
Bad Lobenstein, Գերմանիա[4][1]
ԵրկիրԳերմանիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1651(1651-10-06)[4][2][3][…] (47 տարեկան)
Քյոնիգսբերգ, Brandenburg-Prussia[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, բանաստեղծ և գրող
Գործիքներերգեհոն
Heinrich Albert (composer) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Երաժշտությամբ սկսել է զբաղվել 1622 թվականին Դրեզդենում, իր ազգական կոմպոզիտոր Հենրիխ Շյուտցի ղեկավարությամբ։ Այնուհետև սկսել է իրավունք ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում։ Երաժշտության դասեր է վերցրել հայտնի կոմպոզիտոր Յոհան Գերման Շեյնից։ Հոլանդացի դիվանագետներին Վարշավա կատարած այցելության ժամանակ ուղեկցելիս գերի է ընկնել շվեդների մոտ (1627) և այնտեղ անցկացրել մոտավորապես մեկ տարի։ Աշխատել է ամրաշինական ոլորտում։ Վերջապես 1630 թվականին հաստատվել է Քյոնիգսբերգում որպես պրոֆեսիոնալ երաժիշտ։ 1631 թվականին ապրիլի 1-ին զբաղեցրել է մայր տաճարի երգենոհահար պաշտոնը։ Մահացել է 1651 թվականի հոկտեմբերի 6-ին, 47 տարեկան հասակում, Քյոնիգսբերգում։ Իր հայրենի Բադ Լոբենշտեյն քաղաքում տեղադրվել է կոմպոզիտորի հիշատակին նվիրված հուշաքար[5]։

Ալբերտի թողած ժառանգությունը ներառում է սեփական տեքստերով և Սիմոն Դախի բանաստեղծություններով գրված գրեթե 170 երգ` հրատարակված ութ ժողովածուներում։ Երգերն ուղեկցվում են լայնածավալ բացատրություններով, որոնք կարող են հետաքրքիր աղբյուր լինել Քյոնիգսբերգի ամենօրյա կյանքի տեղեկությունների մասին։ Երգերն ունեն նաև մեկնաբանություններ կատարողների համար, որոնք շարադրված են շատ պարզ ոճով։ Նշանակալի է համարվում Ալբերտի դերը գերմանական օրհներգային և երաժշտական ավանդույթների ձևավորման գործում։ Մասնավորապես, Հերման Կրեչմալի «Նոր գերմանական երգի պատմության» առաջին (և միակ ավարտուն) հատորը կրում է «Ալբերտից մինչև Ցելտեր» ենթավերնագիրը։ Հենրիխ Ալբերտը նաև նպաստել է վաղ գերմանական օպերայի ձևավորմանը, հայտնի է նրա երկու` «Cleomedes» (1635) և «Prussiarchus oder Sorbuisa» (1645) օպերաների մասին, որոնք չեն պահպանվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Альберт, Генрих (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 502.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Риман Г. Альберт (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 24.
  5. monument of Heinrich Albert

Արտաքին հղումներԽմբագրել