Հեյդի Վենգ

նորվեգացի դահուկորդուհի

Հեյդի Վենգ (նորվ.՝ Heidi Weng, հուլիսի 20, 1991(1991-07-20)[1][2], Ytre Enebakk, Էնեբակ, Ակերսհուս, Նորվեգիա[2]), նորվեգացի դահուկորդուհի, Աշխարհի առաջնության քառակի չեմպիոն, 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի 7.5+7.5 կմ կանանց դահուկավազքի մրցման բրոնզե մեդալակիր, Տուր դե Սքիի 2016/2017 մրցաշրջանի հաղթող։ Հաջողությամբ հա նդես է գալիս և՛ տարածության և՛ սպորտային մրցավազքերում։

Հեյդի Վենգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Heidi Weng
Մասնագիտացում՝դահուկորդ և թեթևատլետ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝Հուլիսի 20, 1991թ.
Ծննդավայր՝Ytre Enebakk, Էնեբակ, Ակերսհուս, Նորվեգիա[2]

TV2 հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ Հեյդի Վենգը հայտնել է, որ ցուրտ եղանակին դահուկասպորտով զբաղվելու պատճառով իր մոտ 2011 թվականին առաջացել է հեղձուկ, որի հետևանքով մինչ օրս պաշտոնապես օգտագործում է հակահեղձուկային դեղահաբեր և էթիկայի տեսակետից չի համարում այդ քայլը սխալ[3]։

Սպորտային կարիերա խմբագրել

Իր առաջին աշխարհի առաջնության ժամանակ (2013 թ.) Հեյդի Վենգ փոխանցավազքում քառյակի կազմում նվաճել է ոսկե մեդալ և բրոնզե մեդալ դահուկացատկում։ Երկու տարի անց՝ 2015 թվականին, շվեդական Ֆալուն քաղաքում նա կրկին դարձավ Աշխարհի դահուկասպորտի կանանց առաջնության փոխանցավազքի հաղթող։

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում 7.5+7.5 կմ կանանց մրցավազքում Հեյդի Վենգը նվաճեց բրոնզե մեդալ։

Դահուկավազքի աշխարհի գավաթում առաջին անգամ Վինգը հանդես է եկել 2009 թվականին։ 2012 թվականի փետրվարին առաջին անգամ գավաթի մրցումներում նա դուրս է եկել մրցաբեմ։ Հեյդի Վենգը ընդհանուր հաշվով գավաթի տարբեր մրցումներում ունի վեց հաղթանակ։ Աշխարհի գավաթի վերջնական հաշվով նրա ամենամեծ նվաճումը 2016/2017 մրցաշրջանում առաջին տեղը զբաղեցնելն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդի Վենգ» հոդվածին։