Հեղինե Աբրահամյան
հայ նկարիչ
Հեղինե Լևոնի Աբրահամյան (Ելենա Աբրահամյան, նոյեմբերի 26, 1912, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 2012, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1962), 1944 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ։
Հեղինե Աբրահամյան | |
---|---|
![]() Հեղինե Աբրահամյան (լուսանկարը՝ Ր. Քորթոշյանի, 2007) | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1912 |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 13, 2012 (99 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1940) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Հեղինե Աբրահամյանը ծնվել է Կարսի Ծպնի գյուղում։ Մասնագիտական կրթությունն սկզբնապես ստացել է Երևանի Գեղարդ տեխնիկումում, ապա սովորել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1940 թվականին։ 1936 թվականից անընդմեջ մասնակցել է հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսներին։ Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց տասնամյակներ շարունակ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում[1][2]։
Ես միշտ հիշում եմ մեր հարազատ Կարսը և մտածում՝ արդյոք թուրքը մի օր կճանաչի՞ ցեղասպանությունը, կբացի՞ սահմանները, դժվար թե։ Իսկ եթե նա մտնի Եվրամիություն, ապա շատ արագ կկործանի նաև Եվրոպան։ - Հեղինե Աբրահամյան[3]
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, 1977, Երևան
- ↑ Մ. Այվազյան, Ելենա Աբրահամյան (բուկլետ), 1971, Երևան (ռուս.)
- ↑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՀԵՂԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ - ankakh.com»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26