Հեծանիվ հափշտակողները
«Հեծանիվ հափշտակողները» (իտալ.՝ Ladri di biciclette), 1948 թվականին ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայի կողմից նկարահանված իտալական դրամա, Լուիջի Բարտոլինի համանուն ստեղծագործության էկրանավորումը։ Համարվում է Իտալական նեոռեալիզմի դասականներից։
Հեծանիվ հափշտակողները իտալ.՝ Ladri di biciclette | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | դրամա[1][2] և արտհաուս |
Թեմա | bicycle theft? |
Թվական | 1948, նոյեմբերի 21, 1948[3], նոյեմբերի 24, 1948[3], դեկտեմբերի 12, 1949[3] և դեկտեմբերի 13, 1949[3] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Վիտտորիո դե Սիկա[4][1][5][…] |
Պրոդյուսեր | Վիտտորիո դե Սիկա և Ջուզեպպե Ամատո |
Սցենարի հեղինակ | Չեզարե Ձավատինի, Վիտտորիո դե Սիկա, Սուզո Չեկի դ’Ամիկո, Օրեստե Բյանկոլի, Ժերարդո Գուերրիերի, Գերարդո Գերարդի և Ադոլֆո Ֆրանչի |
Դերակատարներ | Լամբերտո Մաջորանի[4][5][6][…], Էնցո Ստայոլա[4][5][6][…], Լիանելլա Կարելլ[4][5][6][…], Ջինո Սալտամերենդա[4][6][2][…], Ելենա Ալտերի[4][6][2], Կարլո Յակինո[4][6], Ֆաուստո Գուերձոնի[4][6][2], Սերջիո Լեոնե[4][6], Մեմո Կարոտենուտո[4][6], Նանդո Բրունո[6], Կեկո Ռիզոնե[4][6], Ումբերտո Սպադարո[6] և Էոլո Կապրիտտի[7] |
Օպերատոր | Կարլո Մոնտուորի |
Երաժշտություն | Ալեսսանդրո Չիկոնինի |
Մոնտաժ | Էրալդո դա Ռոմա |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Տևողություն | 90 րոպե |
Բյուջե | 133 000 $ |
Ladri di biciclette Վիքիպահեստում |
Ընդգրկված է IMDb վարկածով 250 լավագույն ֆիլմերի ցանկում։
Սյուժե
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում 1940-ական թվականների հետպատերազմական Իտալիայում։ Երկու երեխաների գործազուրկ հայր Անտոնիո Ռիչչին երկար փնտրելուց հետո վերջապես գտնում է աֆիշ փակցնողի աշխատանք։ Աշխատանքի անցնելու համար, սակայն, Անտոնիոյին հեծանիվ էր անհրաժեշտ։ Անտոնիոն ուներ հեծանիվ, սակայն այն գրավ էր դրել, որպեսզի ինչ-որ չափի գումար ստանար և տան համար ուտելիք գներ։
Հեծանիվը գրավից հանելու համար Անտոնիոյի կին Մարիան գրավ է դնում իր օժիտից ունեցած վերջին արժեքավոր իրը՝ վեց վուշե սավանները։ Առաջին աշխատանքային օրվա ժամանակ, մինչդեռ Անտոնիոն փորձում էր փակցնել Ռիտա Հեյուորթի պատկերով աֆիշը, հեծանիվը գողանում են։ Անտոնիոն իր որդու՝ Բրունոյի հետ ուղևորվում է անհույս փնտրտուքի։
Ֆիլմը դիտողները Հռոմը տեսնում են հոր և որդու աչքերով, հակասական հարուստ և միաժամանակ հավերժ աղքատ քաղաք։ Հենց հեծանիվի փնտրտուքներն էլ կազմում են ֆիլմի հիմնական սյուժեն։ Տեղ-տեղ թվում է, որ Անտոնիոն ուր որ է կգտնի կորցածը, սակայն ամեն անգամ հույսը փոխարինվում է հիասթափությամբ։
Ի վերջո, հասկանալով, որ ընտանիքին սպառնում է սովը, ճարահատյալ Անտոնիոն ինքն է փորձում գողանալ ուրիշի հեծանիվը, բայց բռնվում է։ Այդ ամենը տեղի է ունենում փոքրիկ Բրունոյի աչքի առաջ, այդ պատճառով հեծանիվի տերը ներում է Անտոնիոյին, կարծելով, որ բռնվելը արդեն իսկ ստորացուցիչ էր։
Ֆիլմն ավարտվում է ողբերգական կերպով․ Անտոնիոն մնում է առանց ոչնչի, ինքը գողի կարգավիճակում և առանց հավատի վաղվա օրվա նկատմամբ։
Դերերում
խմբագրել- Լամբերտո Մաջորանի — Անտոնիո Ռիչչի
- Էնցո Ստայոլա — Բրունո Ռիչչի
- Լիանելլա Կարրելլ — Մարիա Ռիչչի
- Ջինո Սալտամերենդա — Բայոկկո
- Վիտտորիո Անտոնուչչի — գող
Ընկալում և մշակութային ազդեցություն
խմբագրելՖիլմը վաղ նեոռեալիզմի վառ դրսևորումներից է։ Պարզ սյուժե, նման լրագրային ռեպորտաժի[8] և ոչ պրոֆեսիոնալ դերասանների վառ խաղը գրավում է դիտողի ուշադրությունը։ Քննադատ Բոսլի Կրուոտերը (Նյու Յորք Թայմս ամսագիր, 1949) գրում էր․
Սյուժեի հուսահատությունը բացահայտում է հետպատերազմյան Հռոմի քայքայումը։ Պարզ դրամայի վրա հիմնված ֆիլմը սրում է համամարդկային հիմքային արժեքների ըմբռնումը։ Անկարեկից աշխարհում միայնակ և փոքր մարդու ողբերգությունը կոչ է անում նրան պաշտպանելուն և մխիթարելուն[9] Մարլեն Խուցիևը այսպես էր խոսել դե Սիկայի ֆիլմի մասին․
Կինոնկարը թողել է խլացուցիչ ազդեցություն։ Ի՞նչ գիտեինք մենք օտար մեզ համար այդ երկրի մասին։ Որ իտալացիները եղել են մեր թշնամիները և ֆաշիստ էին։ Իսկ այս ֆիլմում տեսնում ենք սովորական մարդկանց, որոնք չքավորության մեջ են, աշխատանք են փնտրում, սիրում են և դեռ հույս ունեն։ Ֆիլմը կարծես հետ բերեց մեզ մեր 20-30-ական թվականների կինեմատոգրաֆիան։ Եվ այն համոզումը, որ նեոռեալիզմը ծնվել է մեր ֆիլմերի ազդեցությամբ, բավականին արդար է[10] Կինոնկարը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային կինոյի զարգացման վրա, շատ անգամ ներգրավվել[11][12] և հիշատակվել է լավագույն ռեժիսորների և լավագույն ֆիլմերի[13] ցուցակներում։
Մրցանակներ
խմբագրելԿինոնկարը շահել է պատվավոր Օսկար (1950) մրցանակը, BAFTA մրցանակը, Լոկառնոյի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը և այլ բազմաթիվ մրցանակներ։
- 1950 — Օսկար մրցանակ
- Պատվավոր մրցանակ
- 1950 —BAFTA մրցանակ
- Լավագույն ֆիլմ
- 1950 — Ոսկե գլոբուս մրցանակ
- Լավագույն արտասահմանյան ֆիլմ
Թեկնածու
խմբագրել
- 1950 — Օսկար թեկնածու
- Լավագույն սցենար— Չեզարե Ձավատինի
Ծանոթագրություններ
խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0040522/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/es/film602757.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/ladri-di-biciclette/5142/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/zlodzieje-rowerow
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 http://www.imdb.com/title/tt0040522/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Энциклопедический словарь Кино. СЭ 1986. Москва. стр 296
- ↑ [1]. The New York Times, film review, «Vittorio De Sica’s The Bicycle Thief, a Drama of Post-War Rome, Arrives at World», 13 декабря, 1949. Last accessed: Jul 23, 2008.
- ↑ «Я и Росселлини» Российские режиссёры о неореализме. Արխիվացված 2011-10-16 Wayback Machine журнал Kinoart № 11 — 2003
- ↑ Индийское кино
- ↑ «The Gods of Filmmaking». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ebert, Roger Արխիվացված 2011-11-05 Wayback Machine. Chicago Sun-Times, film review, մարտի 19, 1999
Արտաքին հղումներ
խմբագրել
- «Հեծանիվ հափշտակողները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում (Ստուգված է 27 Նոյեմբերի 2012)
- «Հեծանիվ հափշտակողները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում (Ստուգված է 25 Ապրիլի 2012)
- «Հեծանիվ հափշտակողները»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: (Ստուգված է 25 Ապրիլի 2012)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծանիվ հափշտակողները» հոդվածին։