Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն
Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն (գերմ.՝ Helmholtz-Zentrum Dresden-Rossendorf (HZDR)), գերմանական գիտահետազոտական կենտրոն Դրեզդենում (Գերմանիա) և 2011 թվականի հունվարի 1-ից Հելմհոլցի անվան գիտահետազոտական միավորման անդամ։
Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն | |
---|---|
![]() Կազմակերպության լոգո | |
![]() | |
![]() | |
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | ![]() |
Հապավում | HZDR |
Հիմնադրված | 1992 |
Իրավ. կարգավիճակ | հիմնական հետազոտական ինստիտուտ |
Տեղագրություն | Դրեզդեն |
Ղեկավար | Ռոնալդ Սաուերբրեյ |
գիտական ղեկավար | Փեթեր Յոեհն (գերմ.՝ Peter Joehn) |
Վերադաս կազմակերպություն | Helmholtz-Gemeinschaft Deutscher Forschungszentren e.V.? |
Բյուջե | մոտավորապես 125 միլիոն եվրո (2014) |
Անձնակազմ | 1,100 (2015) |
Կամավորներ | 15[1] |
Կայք | hzdr.de |
Հետազոտություններն իրականացվում են Հելմհոլցի միավորման երեք հետազոտական ուղղություններով` էներգիայի[2], առողջության[3] և մատերիայի[4][5]։ Չնայած գիտահետազոտական կենտրոնը նախկինում կոչվել է «Դրեզդեն Ռոզենդորֆ հետազոտական կենտրոն» («Forschungszentrum Dresden-Rossendorf» 1992 թվականից), հետազոտական կենտրոնը եղել է 1956 թվականից, երբ Արևելյան Գերմանիայում հիմնադրվել է «Միջուկային հետազոտությունների կենտրոնական ինստիտուտը» (Zentralinstitut für Kernforschung)։
Պատմություն
խմբագրելՌոզենդորֆի նախկին գիտահետազոտական կենտրոնը հիմնվել է 1956 թվականին Գերմանիայի գիտությունների ակադեմիայի կողմից։Մինչև 1974 թվականը տնօրենի տեղակալը եղել է Գերմանիայում ծնված ֆիզիկոս Կլաուս Ֆուքսը։
Գերմանիայի միավորումից հետո կենտրոնը դարձել է Ռոզենդորֆի հետազոտական կենտրոն։ 2011 թվականին Կենտրոնը դարձել է Հելմհոլցի անվան միավորում` գերմանական հետազոտական կենտրոնների ասոցիացիա։
Գիտա-հետազոտական ծրագրեր
խմբագրելՄատերիայից մատերիալների
խմբագրելԵրկու մագնիսական շերտերի միջև առաջանում են ստատիկ միջանկյալ շերտ` եռաչափ մագնիսական վեկտորական դաշտերի շուրջ։ Նրանք կայունացնում են մագնիսացման ուղղությունը վեկտորական դաշտի կենտրոնում, որը անլար ալեհավաքների տվյալների փոխանցման նախադրյալ է։
Ժամանակակից հետազոտական սարքավորումների միջոցով HZDR գիտնականները ձգտում են բարելավել ավանդական նյութերի հատկությունները և մշակել նորերը։ Մասնավորապես դրանցից են` պողպատի կաղապարման, ռադիացիոն ճառագայթման և ուլտա-ուժեղ մագնիսական դաշտերի աղբյուրների մոդելավորումը տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրման համար, այնպիսին, ինչպիսիք են գերհաղորդիչները և մնան այլ նյութերը։ Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվում նաև Էլեկտրոնիկայում և հաշվողական տեխնիկայում կիսահաղորդչային նյութերի կիրառման հնարավորություններ գտնելու նպատակով։ Բացի այդ հետազոտություններ են կատարվում տիեզերքում մագնիսական դաշտերի և Մեծ Պայթյունի արդյունքում նյութի առաջացման բնագավառում։
Քաղցկեղի բջիջների ուսումնասիրություններ
խմբագրելՔաղցկեղային բջիջների ուսումնասիրությունները HZDR -ի գիտնականները կենտրոնացել են երեք հիմնական ոլորտների վրա.
- քաղցկեղի ախտորոշման համար նոր ռադիոակտիվ դեղագործական միջոցների
- ուռուցքաբանության մեջ օգտագործվող տեսանելի մեթոդների մշակում
- մասնիկների արագացման գործընթացի բարելավում լազերային տեխնոլոգիաների միջոցով։
Էներգետիկայի բնագավառի հետազոտություններ
խմբագրելHZDR գիտնականները հետազոտություններ են անցկացնում քիմիական և մետաղամշակման արդյունաբերության ոլորտներում, միջուկային անվտանգության, նոր տեխնոլոգիաների և կենսակոմպոզիցիոն նյութերի հումք փնտրելու, գտնելու և կիրառման համար։
Ռուսաստանի հետ համագործակցություն
խմբագրելԳերհաղորդիչ բարձր հաճախականության ֆոտոէլեկտրոնային աղբյուրի վրա հիմնված սարքի ստեղծումը Ռոզենդորֆի միջուկային հետազոտությունների գերմանական կենտրոնի և Նովոսիբիրսկի ռուսական «Բուդգերի» միջուկային ինստիտուտի հետ համագործակցության առարկա է հանդիսացել։ Մեխանիկական բաղադրիչները կառուցվում են Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկում, իսկ լազերային բաղադրիչները` Գերմանիայում։ Վերջնական հավաքումը իրականացվում է Գերմանիայում` երկու երկրների մասնագետների համագործակցությամբ։ Սարքը դեռևս միակն է։ Այն կիրառական եւ արդյունաբերական նշանակություն ունի։ Երկու հետազոտական կենտրոնները համագործակցում են նաև էլեկտրոնային, պրոտոնային եւ ծանր իոնային արագացուցչիների շինարարության ոլորտում[6]։
Կառուցվածք
խմբագրելԳիտա-հետազոտական կենտրոնը կազմված է հինգ բաժիններից.
- Իոնա-փնջային ֆիզիկայի եւ նյութաբանության Ինստիտուտ
- Բարձր մագնիսական դաշտերի լաբորատորիա
- Ռադիոքիմիայի ինստիտուտ
- Անվտանգության հետազոտությունների ինստիտուտ
- Ճառագայթադեղագործության ինստիտուտ
- Ճառագայթային ֆիզիկայի ինստիտուտ
- Պաշարների տեխնոլոգիայի Հելմհոլցի ինստիտուտ, Ֆրեյբերգում
- Գիտա- հետազոտական բաժին
Պատկերասրահ
խմբագրել-
Բարձր մագնիսական դաշտի Դրեզդենի լաբորատորիա
-
ELBE հիմնական արագացուցիչ
-
DRACO արագացուցիչ
-
Իոնային փնջի հարվածը նյութի մակերեւույթին
-
Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոնի (HZDR) մուտք
HZDR հետազոտողներ
խմբագրել- Վոլֆ Հեֆելե| գերմ.՝ Wolf Häfele - Ռոզենդորֆի Գիտա-հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար (1992-1996 թվականներ)
- Ֆրանկ Պոբել {գերմ.՝ Frank Pobell - Կենտրոնի գիտական ղեկավար (1996-2003), հետագայում ղեկավարել է մագնիսական դաշտերի լաբորատորիան (Դրեզդեն, 2002-2004)
- Ռոնալդ Զաուերբրեյ {գերմ.՝ Roland Sauerbrey - Կենտրոնի գիտական ղեկավար 2006 թվականից
- Բարվիխ Հայնց
- Կլաուս Ֆուքս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bundestag Lobby Register (գերմ.) / Hrsg.: Deutscher Bundestag — 2022.
- ↑ «Forschungsbereich Energie».
- ↑ «Forschungsbereich Gesundheit».
- ↑ «Forschungsbereich „Struktur der Materie" in der Helmholtz-Gemeinschaft» (PDF).
- ↑ «Forschungsbereich Materie».
- ↑ [file:///Users/hasmikapatyan/Downloads/user-pdf-98_2.pdf СВЯЗИ С РЕГИОНАМИ РФ. Сибирский федеральный округ.] Москва – 2003г.էջ 64 (ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆ կենտրոն (գերմ.)
- TOPFLOW կազմակերպության ինտերնետային ցուցադրություն (Transient Two Phase FlowTest Facility) - Բազմաֆունկցիոնալ թերմոհիդրավլիկ տեստավորման հաստատություն (անգլ.)
- Ռոզենդորֆի առաջին արևելա-գերմանական միջուկային հետազոտական ռեակտորի կառուցման և բացման մասին ֆիլմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելմհոլցի անվան Դրեզդեն Ռոզենդորֆի կենտրոն» հոդվածին։ |