Հելիոդոր (հանքանյութ)

Հելիոդոր, (հուն․՝ «արևի պարգև»), հանքանյութ, կանաչադեղնավուն, ոսկեդեղին, նարնջադեղնավուն կամ նարնջագույն բյուրեղի թափանցիկ տեսակներից մեկն է։ Գունավորումը պայմանավորված է Fe3+ իոնների խառնուրդով։ Հանդիպում է պրիզմայանման բյուրեղների տեսքով, հաճախ լավ կազմավորված և բավականին մեծ չափերով՝ բարձր ջերմաստիճանային և բարձր ջերմաստիճան ունեցող ջրային գոտիներում։ Համանման հանքանյութերից են տոպազը, տուրմալինը, քվարցը, դաշտային սապաթը կաոլինիտը, լեպիդոլիտը[1]։ Երբեմն բաղադրության մեջ ունենում է ուրանի աննշան խառնուրդ[2]։ Լավ է երեսակվում և կիրառվում է ոսկերչական աշխատանքներում։

Հելիոդոր (հանքանյութ)
Heliodoorruw.jpg
Կատեգորիամիներալների բազմազանություն
ԵնթակատեգորիաԲերիլ

Բնության մեջԽմբագրել

Այս քարը ավելի մեծ ճանաչում է ունեցել հին հույների մոտ։ Այս քարի ծայրերը կարող են ունենալ կապույտ գույն, իսկ կենտրոնը՝ դեղին Սանկտ Պետերբուրգի թանգարանում կա բացառիկ հելիոդորր՝ 20 սմ երկարությամբ, որը գտնվել է Ուրալում։

Թափանցիկ նմուշներն ավելի բարձր են գնահատվում, քան պակաս թափանցիկները։ Այս քարից առավել հաճախ պատրաստել են կախազարդեր, մատանիներ և ականջօղեր Վաշինգտոնի թանգարաններից մեկում պահպանվում է 2054 կարատանոց հելիոդոր[3]։

Ծագման վայրԽմբագրել

Գելիոդորի ծագման վայրերից հայտնի են Արգենտինան, Բրազիլիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Նամիբիան, Մադագասկարը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://dna.com.ua/ Гороскоп |։ «Камень Гелиодор - свойства»։ Астровестник: Гороскопы, Астрология, Затмения, Тайны человечества, Астрономия, Созвездия, Народный каленарь. (ուկրաիներեն)։ Վերցված է 2018-11-02 
  2. Баландин Р. К. «Энциклопедия драгоценных камней и минералов», М. «Вече», 2000
  3. «Гелиодор это минерал. Разновидность минерала Берилл. Физические свойства, описание, месторождения и фото. Камень Гелиодор.»։ www.catalogmineralov.ru։ Վերցված է 2018-11-02 

Արտաքին հղումներԽմբագրել