Կաոլինիտ, կավային միներալ ալյումինի ջրային սիլիկատների խմբից։ Պարունակում է 39, 5% Al2O3, 46, 5% SiO2 և 14% H2

Կաոլինիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Al₂Si₂O₅(OH)₄
Նիկել-Շտրունցի դասակարգում9.ED.05
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգտրիկլինային համակարգ
Մոոսի կարծրություն1
Ենթակատեգորիաkaolinite mineral subgroup?[1]
Կաոլինիտ

Հանդիպում է հողային զանգվածների ձևով, որոնց մեջ էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ հայտնաբերվում են մանր վեցանիստ բյուրեղներ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Կարծրությունը՝ 2-2,5, խտությունը՝ 2610-2680 կգ/մ³ (փոխվում է՝ կախված հիդրատացման աստիճանից)։ Կաոլինիտը բազմաթիվ կավերի բաղադրիչն է։ Առաջանում է դաշտասպաթային ապարների հողմահարման և հիդրոթերմալ փոփոխությունից։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 247