Հելեն Ջորջ (անգլ.՝ Helen George հունիսի 19, 1984(1984-06-19)[1], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որն առավել հայտնի է դարձել BBC«Կանչեք մանկաբարձուհուն» հեռուստասերիալում Թրիքսի Ֆրանկլինի դերը կատարելու շնորհիվ[2][3]։

Հելեն Ջորջ
Ծնվել էհունիսի 19, 1984(1984-06-19)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԲիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա, Edgbaston High School? և Henry Beaufort School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Oliver Boot?

Կենսագրություն խմբագրել

Հելենը ծնվել է Բիրմինգհեմում՝ քաղաքագիտության պրոֆեսոր Նիլ Թոմասի և նրա կնոջ՝ սոցիալական աշխատող Մարգարետի ընտանիքում[2]։

Սովորել է Հենրի Բոֆորտի անվան միջնակարգ դպրոցում[4]։ Մանկուց զբաղվել է բալետով (ի վերջո դարձել է Բիրմինգհեմի թագավորական բալետի ուսանող) և սպորտով, մրցվել է հեռացատկում։ Մանուկ հասակում շատ անսովոր ցանկություն է ունեցել․ երազել է դառնալ «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի առաջին կին մարզիչը[2]։

15 տարեկանում մասնակցելով «Թշվառները» դպրոցական բեմադրությանը, Հելենը որոշել է իր ճակատագիրը կապել դերասանության հետ։ Նա Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի և Բիրմինգհեմի դերասանական վարպետության դպրոցի շրջանավարտ է[2][4]։

Իր առաջին դերը ստացել է Թագավորական ակադեմիան ավարտելուց երկու ամիս անց Դևիդ Զիպելյայի և Էնդրու Լլոյդ Ուեբերի «Սպիտակ շորերով կինը» մյուզիքլում[4]։ Որոշ ժամանակ բեք վոկալիստ է Էլթոն Ջոնիի մոտ[2]։

2015 թվականին Հելեն Ջորջը մասնակցել է BBC One հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» շոուի տասներեքերորդ եթերաշրջանին, որտեղ սլովենացի պարող Ալյաժ Սկորյանցի հետ միասին զբաղեցրել է վեցերորդ տեղը[5]։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի դեկտեմբերին Ջորջը ամուսնացել է դերասան Օլիվեր Բութայի հետ[6]։ Նրանք ծանոթացել են ««Վավիլոն» հյուրանոց» սերիալի նկարահանումների ժամանակ[7], սակայն իրենց հարաբերությունները սկսել են մի քանի տարի անց։ 2015 թվականի օգոստոսին դերասանուհու ներկայացուցիչներն հաստատել են, որ նա և Բութը բաժանվել են երեք տարվա ամուսնությունից հետո[8][9]։

2016 թվականի ապրիլին նա սկսել է հանդիպել «Կանչեք մանկաբարձուհուն» հեռուստասերիալի խաղընկեր Ջեկ Էշտոնի հետ, երբ մեկնել էին Հարավային Աֆրիկա Սուրբծննդյան հատուկ թողարկումները նկարահանելու համար[10]։ 2017 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը Ռեն Այվին[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերեր ֆիլմերում և հեռուստատեսությունում
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2008 «Վավիլոն» հյուրանոց Սյուզի
2011 7 կյանք Վալերի
2011 Բժիշկները Անդրեա Թաուերս
2011 Հրացանակիրները Բլոնդի
2012 Սպի հյուսվածք Մել Ֆերու
2012 Կանչեք մանկաբարձուհուն Թրիքսի Ֆրանկլին [2]
2012 Մուգ նյութեր Ջեյն / Էնն Լինդբերգ
2015 Հրեշ Մեդելին կարճամետրաժ ֆիլմ
2017 Կարմիր գաճաճ Էնիթեր

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Laws, Roz (2015 թ․ հոկտեմբերի 3). «Who is Strictly Come Dancing's Helen George?». The Birmingham Mail. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Marshall, Denise (2003 թ․ փետրվարի 11). «Call The Midwife has started a baby boom but not for me, admits Helen George». Daily Express. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Helen George: Call The Midwife is bringing family drama back to TV». Metro. 2013 թ․ հունվարի 10. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  5. Debnath, Neela (2015 թ․ սեպտեմբերի 5). «Strictly Come Dancing 2015: Ola Jordan joins Olympian Iwan Thomas as couples unveiled». Sunday Express. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Fabulous does… Vintage shopping with Helen George». Fabulous. 2013 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  7. Woods, Judith (2013 թ․ հունվարի 13). «Exclusive interview: By George, she's got it!». Daily Mail. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  8. «Strictly contestant Helen George splits up from husband Oliver Boot following three years of marriage». Daily Mail.
  9. «Хелен Джордж порвала с мужем». Star Magazine.
  10. «Call The Midwife's Helen George gives birth to first child». Yahoo! Celebrity News UK. 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. Sutton, Megan (2017 թ․ հոկտեմբերի 16). «Call The Midwife's Helen George reveals her baby daughter's beautiful name». Good Housekeeping (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Ջորջ» հոդվածին։