Հելենա Կագան (եբրայերեն՝ הלנה כגן‎, սեպտեմբերի 25, 1889(1889-09-25)[1], Տաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - միգուցե սեպտեմբերի 24, 1978(1978-09-24)[1], Երուսաղեմ, Իսրայել[1]), բժիշկ, մանկաբուժության ռահվիրա Իսրայելում, ակտիվ գործունեություն է ծավալել Երուսաղեմում։ Պատասխանատու է եղել Իսրայելում առողջապահության խթանման համար։ Աշխատել է Հադասսա կազմակերպության հովանու ներքո, բուժել տեղի երեխաներին անկախ իրենց ծնողների կրոնական պատկանելությունից։

Հելենա Կագան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1889(1889-09-25)[1]
ԾննդավայրՏաշքենդ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմիգուցե սեպտեմբերի 24, 1978(1978-09-24)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Իսրայել[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Իսրայել
Մասնագիտությունբժիշկ և ակտիվիստ
ԱնդամակցությունՀրեական ազգային խորհուրդ
ԿուսակցությունԸնդհանուր սիոնիստների կուսակցություն
Պարգևներ
Իսրայելի մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

Հելենա Կագանը ծնվել է Տաշքենդում, Ուզբեկստան[2] հրեա ամուսիններ Մոշե և Միրիամ Կագանների ընտանիքում։ Նրանք ունեին նաև մեկ որդի՝ Նոախը[3]։ Հելենայի հայրն ինժեներ էր, և երբ նա հրաժարվեց քրիստոնեություն ընդունել, կորցրեց աշխատանքը։ Ծնողները կարողացան վճարել Հելենայի և նրա եղբոր կրթության վճարը, և նրանք դպրոցն ավարտեցին 1905 թվականին[4]։

Կագանը դաշնամուրի դասեր է առել Բեռնի կոնսերվատորիայում[3], բժշկություն ուսանել է Բեռնի համալսարանում[4][5], որն ավարտել է 1910 թվականին և Բեռնում մասնագիտացել մանկաբուժության բնագավառում։

1936 թվականին Կագանն ամուսնացել է Բուդապեշտի լարային քառյակի անդամ, ջութակահար Էմիլ Հաուսերի հետ և հիմնադրել է Երուսաղեմում Պաղեստինի երաժշտական ակադեմիան։ Կագանը երեխաներ չի ունեցել։ Մահացել է 1978 թվականի օգոստոսի 22-ին[3]։

Բժշկական գործունեություն

խմբագրել
 
Հելենա Կագանի տունը, Մարգարեների փողոց, Երուսաղեմ

1914 թվականի գարնանը Կագանը տեղափոխվել է Երուսաղեմ։ Բժշկական գործունեություն իրականացնելու համար չի կարողացել լիցենզիա ստանալ և որոշել է տնային կլինիկա բացել և դասավանդել երիտասարդ արաբ և հրեա կանանց, վերապատրաստելով նրանց որպես բուժքույր և մանկաբարձ[4]։

1916 թվականին, երբ վերջին երկու տղամարդ բժիշկները քաղաքից հեռացան[6] Օսմանյան իշխանությունների կողմից, Կագանը վճռական դեր խաղաց խոլերայի համաճարակի օրերին և նրան շնորհվեց պատվավոր լիցենզիա, որից հետո նա սկսեց աշխատել մանկական հիվանդանոցում՝ դառնալով երկրում առաջին մանկաբույժը[7] և միակ կին մանկաբույժը Օսմանյան Կայսրությունում[2]։ Մինչև 1925 թվականը եղել է հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ[4], այնուհետև Երուսաղեմի հին քաղաքում աշխատել Նորածին արաբ երեխաների տանը և մինչև 1948 թվականը ղեկավարել այդ կենտրոնը[5]։ Հելենա Կագանը Histadrut Nashim Ivriot (Հրեա կանանց կազմակերպություն) հիմնադիրներից մեկն է, որը դարձավ Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության տեղական բաժանմունք։

1927 թվականին Կագանը հիմնադրել է Իսրայելի մանկաբուժության ասոցիացիան[5]։ Նույն տարում նա անօթևան երեխաների համար ապաստան է բացել, իսկ աշխատող մայրերի համար՝ առողջապահական կենտրոն Երուսաղեմի հին քաղաքում[4]։ 1936 թվականին Բիկուր Խոլիմ հիվանդանոցում հիմնադրել է մանկաբուժության բաժինը և մինչև 1975 թվականը ղեկավարել այն։ 1947 թվականին ընտրվել է Երուսաղեմի հրեական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, 1965 թվականին դառնալով կին փոխնագահը[3]։

Մրցանակներ և ճանաչում

խմբագրել

1975 թվականին Կագանն արժանացել է Իսրայելի մրցանակին[2] հասարակության և պետության համար համայնքային ծառայության ներդրման համար[8]։ 1962 և 1968 թվականներին Բիկուր Խոլիմ հիվանդանոցի մանկաբուժության բաժինը և Երուսաղեմի Կատամոն հրեական թաղամասի համայնքային կենտրոնը անվանվել են Հելենա Կագանի անունով[9]։ Կյանքի վերջին տարիներին Կագանը եղել է Իսրայելի առողջապահության նախարարության խորհրդատու, մանկական խորհրդատվական աշխատանք իրականացրել տանից։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 «Who was Helena Kagan?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Helena Kagan. Jewish Women's Archive
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Women in Medicine: An Encyclopedia
  5. 5,0 5,1 5,2 Helena Kagan Dies at 88
  6. It Takes a Dream: The Story of Hadassah. Gefen Publishing House Ltd.
  7. Journal of Medical Biography
  8. Windsor, Laura Lynn (2002). Women in medicine: an encyclopedia. ABC-CLIO. էջ 117. ISBN 978-1-57607-392-6.
  9. http://jpress.org.il/Default/Scripting/ArticleWin_TAU.asp?From=Archive&Skin=TAUHe&BaseHref=MAR/1962/06/13&EntityId=Ar00822&ViewMode=HTML(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Կագան» հոդվածին։