Հելգե Լիմբուրգ

գերմանացի քաղաքական գործիչ

Հելգե Շտեֆան Լիմբուրգ (գերմ.՝ Helge Stefan Limburg, ծնվ. հոկտեմբերի 25, 1982(1982-10-25)[1], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Հաննովեր), գերմանական քաղաքական գործիչ է և Կանաչների կուսակցության (Bündnis 90/Die Grünen) պատգամավոր Ներքին Սաքսոնիայի պառլամենտում (լանդթագ)։ Կուսակցության պառլամենտական խոսնակն է[2]։

Հելգե Լիմբուրգ
Helge Limburg
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1982(1982-10-25)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the Landtag of Lower Saxony? և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունՄիություն 90/Կանաչներ
Կայքhelge-limburg.de
Ստորագրություն
Изображение автографа
 Helge Limburg Վիքիպահեստում

Դպրոց և կրթություն խմբագրել

Հելգե Լիմբուրգը ծնվել է Հոլցմինդեն քաղաքում լութերական քահանայի ընտանիքում։ 2002 թվականին տեղի Քամպե վարժարանն ավարտելուց հետո Բեվերն-Շտադթօլդենդորֆ քաղաքում կատարել է ցիվիլ ծառայություն տարեցների ամբուլատոր խնամքի կենտրոնում։

Սովորել է իրավագիտություն և ուսման տարիներին 2005/2006 թթ. արտասահմանյան կիսամյակն ավարտել է Ստամբուլի Յեդիտեպե համալսարանում։ 2008 թվականին ավարտում է ուսումը Բրեմենի համալսարանում՝ հանձնելով իրավաբանության առաջին պետական քննությունը։ Կրթության հիմնական ուղղվածությունն է աշխատանքային ու սոցիալական իրավունք։ 2017 թվականից Լիմբուրգը Հագենի Բաց Համալսարանի իրավագիտության մագիստրոս է (LL.M.).

Քաղաքական Գործունեություն խմբագրել

Լիմբուրգը քաղաքական գործունեություն է սկսել ծավալել դեռևս երիտասարդ տարիքից։ 2001-2005 թթ. Կանաչների կուսակցության Հոլցմինդենի համայնքային խորհրդի անդամ է, 2002-2004 թթ.' Ներքին Սաքսոնիայի երկրամասային Երիտասարդ Կանաչների անդամ։ 2004 թ.-ին Կամպուս Գղյուն/ԿամպուսԿանաչ-ի հիմնադիր Բրեմենում, 2004- 2005 թթ. Կամպուս Գղյուն/ԿամպուսԿանաչ-ի առաջին խոսնակ։ 2006-2007 թվականներին ակտիվ անդամակցում է Երիտասարդ Կանաչների երկրամասային խորհրդի աշխատանքներին։

2008 թվականից Ներքին Սաքսոնիայի պառլամենտի Կանաչների կուսակցության իրավաքաղաքական խոսնակ, Կանաչների կուսակցության խորհրդի անդամ է, կուսակցության պառլամենտական խոսնակը, իրավաքաղաքական, սահմանադրական, ազգային անվտանգության հարցերով պատասխանատուն ու խոսնակը[3]։

Լիմբուրգը բազմիցս հանդես է եկել ազգային անվտանգության կողմից «Ձախեր»-ի կուսակցության հետապնդումների դեմ[4]։ Ակտիվ քննադատել է նաև Ուվե Շյունեմանի (երկրամասային ներքին գործերի նախարարը քրիստոնյա դեմոկրատների կուսակցությունից) օրոք իրականցվող հետապնդումները ձախակողմյան խմբավորումների դեմ[5][6][7]։

Լիմբուրգը ողջունում է քրեակատարողական հիմնարկներում հատկապես երիտասարդ դատապարտյալների սոցիալականացման ու որպես հասարակության լիիրավ անդամ ինտեգրման հնարավորությունների բարելավումն ու քննադատում է Բրեմերֆյորդե քաղաքում կիսամասնավոր քրեկատարողական հիմնարկի կառուցումը այդ ժամանակվա սև-դեղին իշխանությունների կողմից Ներքին Սաքսոնիա երկրամասում[8][9][10][11]։

Աշխատանքային հիմնական նպատակներից է աջակողմյան ծայրահեղականության դեմ պայքարը[9][12][13]։

Լիմբուրգը բազմիցս ձեռնարկել է Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության արգելման գործընթացը և քննադատել այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Շյունեմանի հապաղումն այդ հարցում[14][15]։

Անձնական խմբագրել

Հելգե Լիմբուրգն ամուսնացած է, ունի երկու դուստր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #103493628X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. lichtoase: Grüne: Limburg zur "Beobachtung der Gesamtpartei DIE LINKE ..." 24. 
  5. Verfassungsschutzbericht: Hass bei allen Extremisten. Արխիվացված 2016-08-21 Wayback Machine 25. 
  6. Teresa Havlicek: Schlamperei im Verfassungsschutzbericht: Schreckensszenario Golfball.
  7. GRÜNE im Landtag Niedersachsen: Limburg: Gravierende Missstände beim Verfassungsschutz in der Amtszeit von Schünemann: Bündnis 90/DIE GRÜNEN im niedersächsischen Landtag. Արխիվացված 2016-09-13 Wayback Machine
  8. Wolfsburger Allgemeine Zeitung, Aller Zeitung, Wolfsburg, Niedersachsen, Germany: Bremervörde – Richtfest für den Superknast – WAZ/AZ-online.de. Արխիվացված 2016-08-09 Wayback Machine
  9. 9,0 9,1 Der Grüne Helge Limburg über Strategien der Rechten Szene.
  10. taz, die tageszeitung: - taz.de. Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
  11. Daniel Kummetz: Strafvollzug: Startschuss für Privat-Gefängnis.
  12. Cellesche Zeitung | Engagierte Diskussion über Umgang mit Neonazis. Արխիվացված 2016-08-07 Wayback Machine
  13. Andreas Speit: Überfall: Nazis?
  14. taz, die tageszeitung: - taz.de.
  15. AFP, dapd: Rechtsextremismus: Niedersachsen spricht sich für NPD-Verbot aus.

Արտաքին հղումներ խմբագրել