Բեսի Հեդ (ծննդյան անունը՝ Բեսի Ամելիա Էմերի, վերցրել է ամուսնու ազգանունը (անգլ.՝ Bessie Head, Bessie Amelia Emery, հուլիսի 6, 1937(1937-07-06)[1][2][3][…], Պիտերմարիցբուրգ, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[1] - ապրիլի 17, 1986(1986-04-17)[1][2][3][…], Սերովե, Բոտսվանա[1]), հարավաֆրիկացի և բոտսսվանացի գրող, ստեղծագործել է անգլերեն։

Բեսի Հեդ
Ծնվել էհուլիսի 6, 1937(1937-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրՊիտերմարիցբուրգ, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[1]
Վախճանվել էապրիլի 17, 1986(1986-04-17)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՍերովե, Բոտսվանա[1]
Մասնագիտությունվիպասան, լրագրող, գրող և ուսուցչուհի
ԱզգությունColoured?
Քաղաքացիություն ՀԱՀ[4] և  Բոտսվանա[4]
ԿրթությունՄիջազգային գրական ծրագիր
Ուշագրավ աշխատանքներMaru? և When Rain Clouds Gather?
Պարգևներ
Իխամանգա շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1937 թվականի հուլիսի 6-ին Պիտերմարիցբուրգում սպիտակամորթ մորից և ոչ սպիտակամորթ հորից, ինչը այն ժամանակվա ՀԱՀ-ի օրենքներով անօրինական էր[5]։ Բեսիի մայրը՝ Բեսի Ամելիա Էմերին, եղել է հարուստ հարավաֆրիկյան ընտանիքից[6] և իր առաջին երեխայի մահվանից հետո որոշ ժամանակ անցկացրել է հոգեբուժարանում։ Վարկածներից մեկի համաձայն (գրողի ծննդի և կյանքի պայմանների մասին շատ տեղեկություններ մինչև վերջ պարզված չեն), մայրը նրան ունեցել է հոգեբուժարանի ստորին աշխատակիցներից մեկից։ Փաստացիորեն Բեսին չի ճանաչել իր ծնողներին։ Սովորել է ոչ սպիտակամորթ աղջիկների գիշերօթիկ դպրոցում գունավոր Դուրբանում[7]։ Առաջին պատմվածք-առակը գրել է 1951 թվականին։ Ավարտել է երկամյա ուսուցչական դասընթացներ։ 1950-ականներին և 1960-ականներին դասավանդել է Դուրբանում, Քեյփթաունում, Յոհանեսբուրգում, զբաղվել է լրագրությամբ, տպագրվել է «Drum» ընտանեկան հանդեսում, որը հասցեագրված էր սևամորթ հանրությանը։ 1960 թվականին ձերբակալվել է ապարտհեյդի դեմ հանդես եկող Pan Africanist Congress ազգային շարժման հետ կապերի համար, փորձել է ինքնասպան լինել, ուղարկվել է հոգեբուժարան։ Աշխատանք չի ունեցել, նրա տեղաշարժը երկրում սահմանափակվել է (իշխանությունները մերժել են անձնագիր տալ)։ 1961 թվականին ամուսնացել է, 1962 թվականին ծնվել է նրա որդին։ 1963 թվականին ամուսինները բաժանվել են (պաշտոնական ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1986 թվականին)։ 1964 թվականին արտագաղթել է Բեչուանալենդ (հետագայում՝ Բոտսվանա), բազմիցս փորձել է ստանալ Բոտսվանայի քաղաքացիություն, ինչը հաջողվել է միայն 1979 թվականին։ Ամեն տեղ աութսայդեր է մնացել, ունեցել հոգեկան խանգարման նոպաներ է, մի քանի անգամ տեղափոխվել է հիվանդանոց։ Կյանքի վերջին տարիներին շատ է խմել։

Մահացել է հեպատիտից քաղաքային հիվանդանոցում, երբ դեռ նոր էր սկսել հռչակ ձեռք բերել (այդ թվում՝ միջազգային) և հաղթահարել աղքատությունը[8][9]։

Ստեղծագործություն խմբագրել

Բեսի Հեդի ստեղծագործությունների մեծ մասի գործողությունը զարգանում է Սերովում. բացառություն է «Կարդինալներ» նովելներից բաղկացած վեպը, որը գրվել է դեռևս ՀԱՀ-ում, սակայն հրապարակվել է հետմահու։

Գրքեր խմբագրել

  • Երբ հավաքվում են անձրևաբեր ամպերը / When Rain Clouds Gather (1968)
  • Maru (1971)
  • Իշխանության հարց / A Question of Power (1974, ներառվել է XX դարի 100 լավագույն աֆրիկյան գրքերի ցանկում)
  • Անձրևի աստծուն սպասելիս / Looking for a Rain God (1977)
  • The Collector of Treasures and Other Botswana Village Tales (1977, նովելներ)
  • Serowe: Village of the Rain Wind (1981, նոն-ֆիքշն)
  • A Bewitched Crossroad (1984)
  • Պատմվածքներ քնքշության ու իշխանության մասին / Tales of Tenderness and Power (1989, նովելներ)
  • A Woman Alone: Autobiographical Writings (1990, ինքնակենսագրական երկ)
  • A Gesture of Belonging: Letters from Bessie Head, 1965—1979 (1991, նամակներ)
  • The Cardinals (1993)
  • Imaginative Trespasser. Letters between Bessie Head, Patrick and Wendy Cullinan 1963—1977 (2005, նամակներ)

Ճանաչում և պարգևներ խմբագրել

Բեսի Հեդի արխիվը պահվում է Բոտսվանայի թագավորի Համա III-ի անվան թանգարանում[10]։ 2003 թվականին գրողը հետմահու պարգևատրվել է Հարավային Աֆրիկայի Իհամանգա ազգային շքանշանով[11]։ 2007 թվականին Բոտսվանայում ստեղծվել է Բեսի Հեդի ժառանգության հիմնադրամը, սահմանվել է մրցանակ իր անունով[12]։ Պիտերմարիցբուրգի գրադարանը կոչվել է Բեսի Հեդի անունով։ Նրա ստեղծագործությունները բազմիցս վերահրատարակվել են, թարգմանվել բազմաթիվ լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Eilersen G. Bessie Head: Thunder Behind Her Ears: her life and writingWits University Press, 1995. — ISBN 978-0-435-08984-9
  5. Lewis, Desiree (2003). Margaret J. Daymond; Dorothy Driver; Sheila Meintjes (eds.). Bessie Head. Feminist Press at CUNY. էջ 290. ISBN 9781558614079. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. «Bessie Head (1937-1986) • BlackPast». BlackPast (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  7. Mary Ellen Snodgrass, "Head, Bessie (Bessie Amelia Emery Head)", Encyclopedia of the Literature of Empire, Infobase Publishing, 2010, pp. 131-132.
  8. «Head, Bessie: Introduction | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  9. «Bessie Head | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  10. "Museum publishes Catalogue of the Bessie Head Papers", Bessie Head Heritage Trust.
  11. «Profile of Bessie Head». S A National Orders. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
  12. Bessie Head Literature Awards.

Գրականություն խմբագրել

  • Brown, Coreen, The Creative Vision of Bessie Head. Rosemont Publishing & Printing Corp., Massachusetts; Associated University Presses, New Jersey, London & Ontario. 2003.
  • Curry, Ginette. "Toubab La!": Literary Representations of Mixed-race Characters in the African Diaspora.Cambridge Scholars Pub., Newcastle, England.2007 [1].
  • Giffuni, C. "Bessie Head: A Bibliography," A Current Bibliography on African Affairs, Vol. 19(3), 1986–87.
  • Microsoft Encarta 98 Encyclopedia, 1993–97
  • Ibrahim, Huma. Bessie Head: Subversive Identities in Exile (1996), Charlottesville: University Press of Virginia. 0-8139-1685-2
  • Eilersen, Gillian Stead. Bessie Head: Thunder Behind Her Ears - Her Life and Writings (Studies in African Literature) (1995), Cape Town: James Currey, 0-85255-535-0; (1996) London: Heinemann

Արտաքին հղումներ խմբագրել