Հացենի պենսիլվանյան

բույսերի տեսակ

Հացենի պենսիլվանյան (լատին․՝ Fraxinus pennsylvanica), ձիթազգիների ընտանիքի, հացենիների ցեղի բույս։

Հացենի պենսիլվանյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Ձիթազգիներ
Ցեղ Հացենի
Տեսակ Հացենի պենսիլվանյան
Լատիներեն անվանում
Fraxinus pennsylvanica
March
Հատուկ պահպանություն

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ ծառ է` 1 5-25 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով։ Սաղարթը մեծ մասամբ անկանոն է, ցրված կամ միակողմանի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրավուն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրավուն են, թաղիքամազ մզուկապատ, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Բողբոջները գորշադարչնագույն են։ Տերևները բարդ են, կազմված 7 (մեծ մասամբ 5-9) տերևիկներից։ Երկարավուն են, 4-14 սմ երկարությամբ, 2-4 (8) սմ լայնությամբ, ամբողջաեզր են կամ սղոցաեզր, բաց կանաչավուն, երբեմն` կարմրագորշավուն, ներքևի կողմից` մազմզուկապատ։ Սևապտղիկներն ունեն 3-7 սմ երկարություն, 0,5-1,2 սմ լայնություն, երկարավուն-էլիպսաձև, պարունակում են մեկական սերմ (ընկուզիկ)։ Ծաղկում է ապրիլին, պտղաբերում` օգոստոսին։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Նոր Շոտլանդիայից մինչև կենտրոնական շրջաններ, Ջորջիա և դեպի արևմուտք` մինչև Մանիտոբա, Հյուսիսային և Հարավային Դակոդա, Նեբրասկա, Կանզաս և Հյուսիսային Ալաբամա։

Կիրառություն

խմբագրել

Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման նպատակներով։ Չկա մի բնակավայր, որտեղ կանաչ տնկարկներից այս ծառատեսակը բացակայի։ Խոնավասեր է, լուսասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ, արագ է աճում, ցրտադիմացկուն է։ Ամենուրեք ինքնացան է տալիս և ինքնուրույն բազմանում ու տարածվում։

Էկոլոգիական խումբը` XIIp: Մշակության հավանական շրջանները` 1-32[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 235։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի պենսիլվանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացենի պենսիլվանյան» հոդվածին։